Հոսքագծի օպերատոր
Տինտակոլ
Նկարագրություն
Հոսքագծերի / արտադրական սարքավորումների անխափան աշխատանքի ապահովման և անվտանգ շահագործման օպերատոր։
Աշխատավայրի հացե՝ ք․ Երևան, Կոմիտաս, Գրիբոյեդով 25/27
Պարտականություններ
- Արտադրական պլանին համապատասխան, հաստատված ընթացակարգերի պահպանմամբ հոսքագծերի անվտանգ շահագործում,
- Հոսքագծի անխափան աշխատանքի ապահովում, ըստ ժամանակացույցերի և ընթացակարգերի՝ ոչ բարդ տեխնիկական սպասարկումների իրականացում,
- Սարքավորումների աշխատանքային վիճակի, մաքրության և սանիտարական վիճակի ապահովում,
- Խոտանի արտադրության, հումք-նյութերի ոչ ռացիոնալ օգտագործման կանխում,
- Հոսքագծերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին մասնակցություն:
Պահանջներ
- Մասնագիտական կրթություն,
- Հոսքագծի օպերատորի աշխատանքային փորձ,
- Տեխնիկական սպասարկումներ իրականացնելու փորձ,
Հավելյալ նշումներ
Համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշելով հաստիքի անվանումը, կամ զանգահարել 094-344-809, կամ այցելել Թբիլիսյան խճուղի 25/7 հասցե՝ հարցազրույցի մասնակցելու համար։
Tintakol HoldCo ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: