Հոսքագծի օպերատոր
Եվրոպլաստ
Նկարագրություն
Եվրոպլաստ 999 ՍՊԸ-ն հիմնական աշխատանքի է հրավիրում Հոսքագծի օպերատորի
«Եվրոպլաստ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է PVC կախովի առաստաղների և 3D պանելների արտադրությամբ, ընդլայնում է իր թիմը։
✅ Կայուն աշխատանք
✅ Մրցունակ աշխատավարձ
✅ Վերապատրաստում աշխատանքի ընթացքում
✅ Մասնագիտական աճի հնարավորություն
📍 Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Րաֆֆու 111/37
📧 Ռեզյումեները կարող եք ուղարկել
Պարտականություններ
- Ապահովել արտադրական հոսքագծի անխափան աշխատանքը։
- Վերահսկել արտադրվող PVC առաստաղների և 3D պանելների որակը։
- Հետևել հումքի և նյութերի ճիշտ օգտագործմանը։
- Պահպանել աշխատանքի անվտանգության և ներքին կարգապահության կանոնները։
Պահանջներ
• Պատասխանատվության բարձր զգացում
• Աշխատասիրություն և կարգապահություն
• Թիմում աշխատելու ունակություն
• Արտադրությունում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր, Հերթափոխային գրաֆիկ
• 08:00 – 16:00
• 16:00 – 24:00
• 24:00 – 08:00
Եվրոպլաստը Հայաստանում առաջատար ընկերություն է, որը մանագիտացված է ՊՎՔ (պոլիվինիլ քլորիդ) կախովի առաստաղների և ինտերիեր դիզայնի համար նախատեսված վահանակների արտադրությամբ։
Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին:
Մենք օգտագործում ենք միայն բարձրորակ հումք և ժամանակակից սարքավորումներ՝ ապահովելով արտադրանքի համապատասխանությունը միջազգային որակի չափանիշներին։ Արագ ու առանց դժվարությունների տեղադրվող դիմացկուն, երկարաժամկետ և գեղագիտական առաստաղներ, 3D վահանակներ, որոնք համապատասխանում են ժամանակակից դիզայնի պահանջներին։
Այսօր Եվրոպլաստը համագործակցում է ներքին շուկայի խոշոր ընկերությունների հետ: Ընկերության արտադրանքը պահանջարկ է վայելում նաև արտերկրում։