Հոսքագծի օպերատոր
RARE
Նկարագրություն
"Էյ Ընդ Էմ Ռեյր" ՍՊ Ընկերությանը (RARE Ջրեր) անհրաժեշտ են հոսքագծի օպերատորներ։
Պարտականություններ
- Հատկացված սարքավորումների շահագործում ՝ անվտանգության կանոններին և որակի պահանջներին համապատասխան,
- Հատկացված սարքավորումների աշխատանքային վիճակի, մաքրության և սանիտարական վիճակի ապահովում,
- Հոսքագծերի տեխնիկական սպասարկման աշխատանքներին մասնակցություն,
- Հոսքագծի համապատասխան արդյունավետության ապահովում,
- Այլ հանձնարարությունների կատարում՝ արտադրական պահանջներից ելնելով։
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
- Աշխատանքային փորձ՝ 1- 3 տարի,
- Արագաշարժություն, արագ կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա, երկու հանգստյան օրով, 8 ժամյա աշխատանքային օր։
Աշխատավայրը՝ Հանքավան։
Ընկերությունն ապահովում է տրասնպորտով և լանչով։