Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հոսքագծի օպերատոր

Modus Granum LLC

Քաղաք` Եղվարդ
Աշխատավարձ`
Ամսական 250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
05.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Արտադրամասում պահանջվում է արտադրական հոսքագծի օպերատոր։

  • Հետևել հոսքագծի սարքավորումների աշխատանքին,
  • Հոսքագծի համապատասխան արդյունավետության ապահովում,
  • Տիրապետել հոսքագծերի աշխատանքն ապահովող ծրագրերին ու տեխնիկայի միջոցներին։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
    Տարիքային սահմանափակումը մինչև 50 տարեկան

Հավելյալ նշումներ

Աշխատավարձը՝ 250.000 դրամ,

Հասցե՝ ք․ Եղվարդ, Երևանյան խճուղի 14։

Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով:

Ինքնակենսագրականը (CV) ուղարկել միայն հայերեն կամ ռուսերեն տարբերակով։

Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին: Խնդրում ենք նամակում նշել կոնտակտային հեռախոսահամար։

Գործարանը գտնվում ՝ քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում

Ընկերության մասին
address
Հասցե
Եղվարդ, Երևանյան խճուղի 14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
37496592112

<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։

2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։

2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։

2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։

2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;

Տեսնել ավելին
Առավելություններ
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում