
HoReCa վաճառքի ղեկավար
«Անդակո» ՍՊԸ
Նկարագրություն
Անդակո ընկերությունը փնտրում է HoReCa վաճառքի ղեկավար
Պարտականություններ
- Մշակել կազմակերպության HoReCa վաճառքի ռազմավարական պլան,
- Մշակել և իրականացնել վաճառքի առաջխաղացմանը միտված տարբեր միջոցառումներ և սեզոնային առաջարկներ՝ հաշվի առնելով HoReCa ոլորտի գործընկերների առանձնահատկությունները,
- Պարբերաբար կատարել շուկայի հետազոտություններ և վերլուծություններ՝ վաճառքների արդյունավոտ կազմակերպման նպատակով,
- Համագործակցել մարքեթինգի և լոգիստիկայի բաժինների հետ,
- Ապահովել վաճառքի պլանների կատարումը և ներկայացնել հաշվետվություններ ղեկավարությանը,
- Կատարել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
• Բարձրագույն կրթություն (ցանկալի է բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից ոլորտում),
• Բազմամյա փորձ վաճառքի ոլորտում, ցանկալի է՝ HoReCa շուկայում,
• Լավ բանակցային հմտություններ, ռազմավարական մտածողություն և հաղորդակցման բարձր մակարդակ,
• Գերազանց համակարգչային հմտություններ (MS Office, վաճառքի ծրագիր),
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
• Վարորդական իրավունք (B կարգ)։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09։30-18։30։
Աշխատավարձը՝ 1000000 դրամ և ավելին։