Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HoReCa պատասխանատու (Բարիստա)

Barista Market Armenia

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
06.09.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Barista Market ընկերությունը հիմնադրվել է 2021թ. և հանդիսանում է Tonino Lamborghini ըմպելիքների միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Tonino Lamborghini բրենդը հիմնադրվել է 1981թ. Իտալիայում՝ Բոլոնիա քաղաքում և անվանվել ընտանիքի ժառանգ՝ Tonino Lamborghini-ի անունով։ Բրենդի պրոդուկտների ցանկում ներկայացված են հեռախոսներ, ժամացույցներ, զարդեր, տան կահավորում, հագուստ, սպորտային աքսեսուրարներ, իտալական խմիչք, 5 աստղանի բուտիկ-հյուրանոցներ և ռեստորաններ՝ սփռված ամբողջ աշխարհում։

Barista Market ընկերությունում մենք բարձր ենք գնահատում նորարարությունն ու սովորելու կարողությունը և փնտրում ենք HORECA շուկայիի զարգացման պատասխանատուների, ովքեր կկիսեն մեր տեսլականն ու պատրաստ կլինեն հասնելու էլ ավելի մեծ բարձունքների միասին։

Պարտականություններ

  • Պատշաճ սպասարկել ներկա հաճախորդների բազան (HoReCa), արձագանքել առկա խնդիրներին ու անհրաժեշտություններին
  • Պահպանել և զարգացնել գործարար հարաբերությունները ներկա գործընկերների հետ և ներգրավել նոր հաճախորդների
  • Այցելել գործընկեր HoReCa կետեր, գրանցել պատվերներ, ապահովել upselling և cross-selling վաճառքներ
  • Վերլուծել պատվերների հաճախականությունը, կազմել այցերի գրաֆիկ
  • Հետևողական լինել կազմակերպության տրամադրած սարքավորումների տեխնիկական վիճակին, ընթացիկ խնդիրները
  • Ուղղորդել հաճախորդներին ճիշտ աշխատել սուրճի ու սուրճի մեքենաների հետ

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես բարիստա (պարտադիր)
  • Հիմնարար գիտելիքներ ու հմտություններ սուրճի և սրճեփ մեքենաների մասին
  • Կազմակերպչական և արագ կողմնորոշվելու ունակություններ
  • Ճկունություն, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն
  • Բանավոր հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ
  • Պատասխանատվություն, կայունություն և հետևողականություն աշխատանքում
  • Վաճառքի ու վերահսկողության փորձ (ցանկալի)
  • Վարորդական իրավունք

Հավելյալ նշումներ

  • Ընկերությունը տրամադրում է էլեկտրոմբիլ քաղաքի տարածքում երթևեկելու համար
Ընկերության մասին
address
Հասցե
Գարեգին Նժդեհի փողոց 56/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37444600600

Tonino Lamborghini Luxury Beverages իտալական պրեմիում բրենդի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում