Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

HoReCa ոլորտի վաճառքի մասնագետ (B2B)

ԻՖԷՊ ՋԻԱՐ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 29.05.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու


Պարտականություններ՝

  • Իրականացնել շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Օգտագործել զանազան մեթոդներ՝ զանգեր, այցեր, նեթվորք և այլն, նոր հաճախորդներ ներգրավելու համար
  • Պատրաստել և ներկայացնել կոմերցիոն առաջարկներ հաճախորդների համար
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն հաճախորդներին, ընդունել նախագծերի պատվերներ
  • Կազմակերպել և վերահսկել վաճառքի գործընթացը
  • Իրականացնել վաճառքների ամսական պլանավորում
  • Իրականացնել վաճառքների ծավալի մեծացում, վաճառքը խթանող ստրատեգիաների մշակում
  • Կառուցել և պահպանել երկարաժամկետ հարաբերություններ հաճախորդների հետ
  • Լիարժեք տիրապետել ինչպես պրոդուկտներին, այնպես էլ վաճառքի թրենդներին
  • Ներկայացնել հաշվետվություններ

Պահանջվող որակավորումներ / հմտություններ՝

  • Բարձրագույն կրթություն
  • Լեզուների իմացություն՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն
  • Համակարգչից օգտվելու, համացանցին տիրապետելու գերազանց հմտություններ
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ, կիրթ, գրագետ խոսք
  • 3 և ավել տարիների աշխատանքային փորձ
  • Գործուղումների մեկնելու պատրաստակամություն
Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնցի 6/1
address
Աշխատակիցների քանակ
1-15
website
Կայք
Phone
Հեռ.
37433222154

IFEP GEAR ընկերությունը լինելով շուկայում 2010 թվականից` զբաղվում է եվրոպական արտադրության գերժամանակակից, հագեցած, պրոֆեսիոնալ խոհանոցային տեխնիկայի, սարքավորումների և դրանց պահեստամասերի ներկրմամբ, որն օգտագործվում է HORECA ոլորտում, հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության մեջ և դրան կից սեգմենտներում։

Ընկերության բարձրակարգ մասնագետները կարճ ժամանակում իրականացնում են ներկրված սարքավորումների ապահով ու անվնաս առաքում և տեղադրում։ Ինչպես նաև IFEP GEAR LL-ն ապահովում է տեխնիկական երաշխիքային, որակյալ սպասարկումը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում