Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հերթափոխի պետ (Պոլիմերային արտադրություն)

AREX Co

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 30.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Հերթափոխի ընթացքում արտադրական բոլոր գործընթացների իրականացման ապահովում։
Արտադրական ոլորտ՝ մետաղապլաստե խողովակների, պլաստմասե դետալների արտադրություն։

Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ պոլիմերային արտադրությունում, ունեն տեխնիկական գիտելիքներ, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված արտադրական գործընթացներով, պատրաստ են սովորել և ցանկանում են արարել և զարգացնել Հայաստանում արտադրական ոլորտները:

Պարտականություններ

  • Հերթափոխի ընթացքում բոլոր պրոցեսների համակարգում,
  • Արտադրական հումք- նյութերի ճիշտ օգտագործման գործընթացի վերահսկողություն և ապահովում,
  • Հոսքագծերի տեխնիկական վիճակի վերահսկողություն և սպասարկման ապահովում,
  • Հոսքագծերի և մեխանիզմների աշխատանքային սկզբունքի լավ իմացություն, ենթականերին տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակ ուղղորդում և օգնություն,
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն։

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • MS Office-ի իմացություն,
  • Հերթափոխային աշխատանքի պատրաստակամություն,

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է, օրական 8-ժամյա աշխ․ ժամերով և ամենշաբաթյա հերթափոխությունով։ Գործում է 3 հերթափոխ։
1-ին հերթափոխ 08:00-16:00
2-րդ հերթափոխ 16:00-24:00
3-րդ հերթափոխ 24:00-08:00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում