Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հերթապահ-Ճարտարագետ

Պռո Էմ Էս ՍՊԸ

Ոլորտ` Ինժեներական, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ` 27.08.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Պռո Էմ Էս Ընկերությունը փնտրում է թեկնածուններ հերթապահ-ճարտարագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

Կարգավորել ջեռուցման, օդափոխության և օդորակման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգի սարքավորումները, մասնավորապես՝
-Կարգավորել ջեռուցման և սառեցման համակարգերի ջերմաստիճանը
-Կարգավորել թերմոստատները, կայունաջերմոցները
-Կարգավորել հոսքի և արտածծման համակարգերը
-Կարգավորել օդային կափարիչների շարժակները
-Կարգավորել օդային փականների փոխանցումը
-Կարգավորել շարժական կապոցափոկերը և շարժանիվները:
Իրականացնել օդափոխության և օդորակման սարքավորումների գործադրումը և ընդհատումը:
Անցկացնել ներհոսող օդափոխության և օդորակման համակարգերի սարքավորումների պրոֆիլակտիվ սպասարկում՝ համաձայն տեխնոլոգիական քարտեզների և գրաֆիկների:
Կատարել ընդհանուր վերանորոգում, տեխնիկական սպասարկում, ինժեներական սարքավորումների և շենքի այլ էլեմենտների փոխարինում, մասնավորապես՝
-Կախովի առաստաղների և առաստաղային սալիկների
-Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի
-Հեռացնել անձրևային և կոյուղիների համակարգերի աղտոտումը
-Անցկացնել լուսավորման լամպերի փոխարինման և բալաստային դիմադրության էլեկտրոտեխնիկական աշխատանքներ
-Ջահերի, անջատիչի և լուսավորիչների տեղադրում
-Տեղադրել և անցկացնել ավտոմատ անջատիչների և ընթացաշարժիչների փոխարինում
Մաքրել և ներկել բոլոր սարքավորումները, տարածքները՝ Գլխավոր ճարտարագետի, ճարտարագետների ցուցումներով:
Վարել անհրաժեշտ աշխատանքային մատյաններ և հաշվառման գրքեր՝
Անցկացնել հրդեհային համակարգերի պարբերաբար ստուգումներ, հետևել ընթացակարգերին և պատրաստ լինել արտակարգ իրավիճակներում կատարել բոլոր անհրաժեշտ հրահանգները:
Օգնել դետալների և պահեստային մասերի օգտագործման հաշվառման և պահեստավորման ընթացքին:
Ժամանակին արձագանքել ընկերության ղեկավարող անձնակազմի հարցումներին, տեխնիկական խնդիրների հեռացման նպատակով, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ:
Բարձրացնել սեփական գիտելիքները շենքի բոլոր տիպի ինժեներական համակարգի սարքավորումների բնագավառում:
Պահպանել բարոյագիտական, պրոֆեսիոնալ և քաղաքավարի հարաբերություններ կապալառուների, հաճախորդների, սեփականատիրոջ ներկայացուցիչների և կոլեգաների հետ:
Հետևել բոլոր կանոններին, որոնք ընդունվել են ընկերությունում և կատարել ընկերության ղեկավարության բոլոր հրամանները:
Կատարել լրացուցիչ աշխատանքներ, որոնք տրվում են Գլխավոր ճարտարագետի, ճարտարագետների կողմից:

Պահանջներ

- Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

- Բարձրագույն տեխնիկական կրթություն ցանկալի է

- Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է

- Բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծումների ապահովելու ունակություն

- Ժամանակը կառավարելու ունակություն

- Թիմում աշխատելու գերազանց կարողություն

- Ճկուն և վերլուծական մտածողություն

- Հայերեն և ռուսերենի գերաազանց իմացություն օտար լեզվի տիրապետելը կդիտվի որպես առավելությւն

Հավելյալ նշումներ

Հերթապահ-Ճարտարագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով կարող եք

զանգահարել 041997027

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում