Հեռախոսազանգերի օպերատոր
Զեյրո ՍՊԸ
Աշխատավայր`
Ավան, Երևան
Աշխատավարձ`
Ամսական
200,000
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հնգօրյա
Աշխատանքային փորձ`
Սկսնակ, Միջին
Ոլորտ`
Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Նկարագրություն
Ապահովել տաքսոպարկի օպերատիվ և կազմակերպված աշխատանքը՝ պատասխանելով զանգերին, գրանցելով նոր վարորդներին և աջակցելով վարորդներին իրենց աշխատանքային հարցերում։
Պարտականություններ
- Պատասխանել մուտքային զանգերին և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն
- Գրանցել նոր վարորդներին համակարգում
- Աջակցել վարորդներին ծրագրի և աշխատանքի հետ կապված հարցերում
- Կառավարել և թարմացնել վարորդների տվյալները
- Հետևել վարորդների ակտիվությանը և անհրաժեշտության դեպքում փոխանցել տեղեկատվություն համապատասխան բաժիններին
- Օգնել վարորդներին հավելվածի կամ համակարգի օգտագործման ընթացքում առաջացած խնդիրների դեպքում
- Պահպանել ճիշտ և քաղաքավարի հաղորդակցություն հաճախորդների և վարորդների հետ
- Կատարել ղեկավարության կողմից տրված այլ կազմակերպչական առաջադրանքներ
Պահանջներ
- Համակարգչային բազային և միջին գիտելիքներ
- Հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն (անգլերենը կդիտվի որպես առավելություն)
- Հաղորդակցման լավ հմտություններ
- Արագ կողմնորոշվելու և խնդիրներ լուծելու ունակություն
- Պատասխանատվություն և կարգապահություն
- Սթրեսակայունություն և բազմաֆունկցիոնալ աշխատանք կատարելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Հերթափոխային աշխատանքային գրաֆիկ
- Հարմարավետ աշխատանքային միջավայր
- Ընկերական Թիմ
- Մասնագիտական աճի հնարավորություն
- Մրցակցային աշխատավարձ