Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսազանգերի կենտրոնի տեխնիկական սպասարկման մասնագետ

«Ի-Մարկ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
20.06.2025

Նկարագրություն

E-mark ընկերությունը աշխատանքի է հրավիրում զանգերի կենտրոնի սպասարկման մասնագետների, որոնք կապահովեն անմիջական կապն ընկերության ներկա և ապագա գործընկերների հետ։

Աշխատանքն իրականացվելու է հերթափոխային գրաֆիկով (ցերեկային, երեկոյան և գիշերային հերթափոխեր)։ Ընտրված թեկնածուները հնարավորություն կունենան աշխատել դինամիկ զարգացող կազմակերպությունում մրցունակ պայմաններով։

Պարտականություններ

  • Ընդունել հաճախորդներից ստացվող զանգերը,
  • Գրանցել և մշակել զանգերի ընթացքում ստացված դիմումները, բողոքներն և խնդիրները,
  • Վերլուծել և բացահայտել հաճախորդների կարիքները և առաջարկել համապատասխան լուծումներ,
  • Տրամադրել հաճախորդներին առաջին մակարդակի տեխնիկական աջակցություն, բարդ խնդիրների դեպքում դրանք փոխանցել համապատասխան բաժիններին,
  • Իրականացնել սպասարկում ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան,
  • Ապահովել հաճախորդների շարունակական աջակցություն ընկերության կողմից գործարկվող համակարգից օգտվելու համար,
  • Անհրաժեշտության դեպքում իրականացնել առցանց սպասարկում,
  • Արձանագրել համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրները և փոխանցել դրանք համապատասխան բաժիններին,
  • Մուտքագրել և թարմացնել հաճախորդների տվյալները համակարգում,
  • Պատրաստել կատարված սպասարկման աշխատանքների հաշվետվություններ՝ օրական, շաբաթական, ամսական կտրվածքով,
  • Իրականացնել փաստաթղթային աշխատանքներ՝ ընկերության ընթացակարգերին և արձանագրություններին համապատասխան,
  • Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ և փոխանցել անհրաժեշտ տեղեկատվություն,
  • Լինել հաճախորդամետ, հաստատել դրական հարաբերություններ հաճախորդների հետ՝ ապահովելով վերջիններիս բարձր գոհունակությունը։

Պահանջներ

  • Անհրաժեշտ պահանջներ,
  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
  • Հայերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • Աշխատանքային փորձ զանգերի կենտրոնում (կդիտվի որպես առավելություն),
  • Լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվության զգացում և շարունակական սովորելու ունակություն և պատրաստակամություն
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Կոնֆլիկտային իրավիճակներ հարթելու հմտություններ։
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում