Հեռախոսային վաճառքի մասնագետ
AMARANOC.AM
Նկարագրություն
Amaranoc.am ընկերությունը հրավիրում է աշխատանքի ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով հեռախոսային վաճառքի մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի վաճառքների աճին և երկարաժամկետ համագործակցության ապահովմանը։
Պարտականություններ
- Մուտքային հեռախոսազանգերի միջոցով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վաճառք,
- Պատվերի ամրագրման ամբողջ գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- Հաճախորդին ամբողջական աջակցություն ճանապարհորդության բոլոր փուլերում՝ պատվերի հաստատում → check-in → մնալու ընթացք → check-out → կարծիքների հավաքագրում,
- Կեցության որակի ապահովում և վերահսկում,
- Խնդիրների և ոչ ստանդարտ իրավիճակների արագ և արդյունավետ լուծում,
- Հաճախորդների կարծիքների հավաքագրում, խնդիրների ֆիքսում և փոխանցում համապատասխան բաժիններին,
- Ընկերության սպասարկման ստանդարտների պահպանում և շարունակական բարելավում:
Պահանջներ
- Վաճառքի և սպասարկման փորձ
- Բանավոր և գրավոր հաղորդակցման զարգացած հմտություններ
- Բարձր հաճախորդամետություն
- Արագ կողմնորոշվելու ունակություն ոչ ստանդարտ կամ սթրեսային իրավիճակներում
- Բարձր պատասխանատվություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և արդյունքակենտրոն մտածողություն
- Մեսինջերների, հեռախոսային կապի և CRM համակարգերի վստահ կիրառման հմտություններ
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային, շաբաթական 5 աշխատանքային օր՝ 09:30–18:30 և/կամ 16:00–23:00 (հնարավոր է աշխատել միայն առաջին, միայն երկրորդ կամ հերթափոխերի համատեղությամբ), հանգստյան օրերը՝ լողացող։
- Մրցակցային աշխատավարձ և կատարողականի վրա հիմնված բոնուսային համակարգ։
- Մասնագիտական և կարիերայի զարգացման լայն հնարավորություններ։
- Հարմարավետ գրասենյակ և բարենպաստ աշխատանքային միջավայր
- Աշխատակիցների համար մինչև 50% զեղչեր ընկերության պրոդուկտների և ծառայությունների համար
- Թիմբիլդինգներ
Amaranoc.am-ը վստահության, հավատարմության և գերազանցության ձգտման պատմություն է։ Լինելով ամառանոցների վարձակալության ոլորտում առաջատար ընկերություններից մեկը՝ մենք առաջարկում ենք շքեղ առանձնատների, քոթեջների, վիլլաների և ամառանոցների լայն ու բազմազան ընտրություն։
Մեր գլխավոր առաքելությունն է ապահովել ամենաբարձր մակարդակի սպասարկում՝ ստեղծելով հարմարավետության և շքեղության մթնոլորտ մեր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Մանրուքների հանդեպ ուշադրությունն ու մեր թիմի նվիրվածությունը երաշխավորում են հիշարժան և անմոռանալի հանգիստ Հայաստանի ամենահիասքանչ վայրերում։
Օրեցօր ընդլայնվելով՝ մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ անշարժ գույքի ոլորտում՝ բարելավելով սպասարկման մշակույթը Հայաստանում։
Միաժամանակ, մեր գործունեությունը ներառում է նաև անշարժ գույքի վաճառք Hasce.am-ի միջոցով և զբոսաշրջության կազմակերպում Uxxi.am-ի շրջանակում։