
Հեռախոսային սպասարկման մասնագետ
ԱՄԻՕ ԲԱՆԿ
Աշխատանքի նկարագրություն
Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդների տեղեկատվական զանգերի աջակցություն, սոցիալական կայքերի և այլ առցանց հարթակների միջոցով նամակագրություն: Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում:
Աշխատանքային պարտականություններ
- Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ գործող և նոր հաճախորդներին խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդներին հասանելի համակարգերի օգտագործման հետ կապված տեխնիկական աջակցության իրականացում,
- Մուտքային զանգերի գծով խաչաձև վաճառքների իրականացում,
- Վաճառքների խթանման նպատակով ելքային հեռախոսազանգերի իրականացում տարբեր թիրախային խմբերի, ինչպես նաև ընկերության այլ կարիքներից ելնելով, նախահաստատված ցուցակների հիման վրա,
- Հաճախորդների խնդիրների բացահայտում, արագ կարգաբերում, ինչպես նաև առաջադրված և չլուծված հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանցում համապատասխան բաժիններ կամ անմիջական ղեկավարին,
- Հաճախորդների հեռախոսազանգերով ստացված բողոքների և առաջարկների ընդունում և փոխանցում դիմում-բողոքները համակարգող աշխատակցին,
- Զանգերի կենտրոնում այլ ընթացիկ աշխատանքների կատարում։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաճախորդների սպասարկման ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ,
- Բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն,
- Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office, ՀԾ Բանկ համակարգ,
- Հաղորդակցման և միջանձնային շփման գերազանց հմտություններ,
- Դինամիկ, արագ փոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Հայերենի գերազանց իմացություն,
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների լավ իմացություն։
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։