Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսային հարցազրուցավար

R-Insights research company

Ոլորտ` Այլ Ոլորտներ, Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատավարձ`
Օրական 3,000-8,000

Նկարագրություն

Հարցազրուցավարը պետք է հեռախոսազանգերի միջոցով հարցազրույցներ իրականացնի ՀՀ բնակիչների հետ՝ ընկերության գրասենյակից կամ սեփական բնակարանից:

Աշխատանքը ճկուն գրաֆիկով է, նախատեսվում է յուրաքանչյուր օրվա կտրվածքով աշխատել նվազագույնը 5-8 ժամ:

Պարտականություններ

  • Իրականացնել հեռախոսային հարցումներ բնակչության շրջանում՝ ընկերության կողմից նախագծված հարցաշարով, ընկերության սահմանած որակի չափորոշիչներին և հրահանգներին համապատասխան,
  • Մասնակցել յուրաքանչյուր նախագծին նախորդող դասընթացներին,
  • Ուսումնասիրել ընկերության որակի վերահսկման փորձագետների կողմից տրամադրվող հետադարձ կապը և անհրաժեշտության դեպքում շտկել հաջորդ հարցազրույցները,
  • Մասնակցել հարցումների փուլին հաջորդող քննարկումներին,
  • Տանից աշխատելու դեպքում հարկավոր է ունենալ՝ համակարգիչ, ականջակալ, ինտերնետ հասանելիություն։

Պահանջներ

  • Առնվազն՝ միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է (կարող են դիմել նաև ուսանողները),
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ, մասնավորապես՝ հղկված և գրագետ խոսք, մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, լսելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
  • Համակարգչային գրագիտություն (Microsoft Office ծրագրի իմացություն, տեքստեր հավաքելու կարողություն, ինտերնետից օգտվելու կարողություն),
  • Լարված պայմաններում և ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն, սթրեսակայունություն,
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Տեղեկությունների գաղտնիությունը պահպանելու ունակություն,
  • Ճշտապահություն, ազնվություն, պատասխանատվության զգացում, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարություն:
Ընկերության մասին
address
Հասցե
Կիևյան 16, 802 սենյակ, 0028, Երևան, Հայաստան
Phone
Հեռ.
+37410322522
Արինսայթս հետազոտական ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին և առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մենք հետազոտողների խումբ ենք, ովքեր ոգեշնչված են բացահայտելու և վերլուծելու գաղափարներով:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում