Հեռախոսավարուհի
Դեգուստո Ֆուդ Ստուդիո
Նկարագրություն
Դեգուստո Ֆուդ Ստուդիոն աշխատանքի է հրավիրում հեռախոսավարուհիների։
Պարտականություններ
- Հաճախորդների զանգերի և հարցերի պատասխանում,
- Մենյուի իմացություն,
- Պատվերի ամբողջական կազմում։
Պահանջներ
- Հաճախորդներին բարեհամբույր սպասարկում,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Կիրթ և գրագետ հաղորդակցվելու ունակություն։
Համեղ ուտեստներ և հանգիստ մթնոլորտ 🤩 Էլ ի՞նչ է պետք ուրախ ժամանց անցկացնելու համար 😊
Degusto Food Studio-ն հանրային սննդի ոլորտում ծառայություններ մատուցող ընկերություն է, որի հիմնադիրը Սարգիս Գասպարյանն է։ Հանրային սննդի կազմակերպումը սպասարկման ոլորտի ամենաբարդ ճյուղերից է և պահանջում է հետևողական աշխատանք։ Ընկերությունը գործում է շուրջ հինգ տարի։ Ընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է ճաշատեսակների լայն տեսականի, գործում է նաև առաքում։ Հարմար է առավոտյան նախաճաշելու, ընդմիջման, իսկ երեկոյան ընտանիքի կամ ընկերների հետ ջերմ երեկո անցկացնելու համար։
Մեր առաքելությունը
Ընկերության առաքելությունն է թեթեւացնել մարդկանց առօրյա խոհանոցային հոգսերը, կարողանալ ստեղծել ջերմ մթնոլորտ եւ որակյալ սնունդ։ Յուրաքանչյուր հաճախորդի խնամքով վերաբերվել: Ընկերությունը հիմնված է երեք կարևոր սկզբունքների վրա՝ մաքրություն, թարմություն և մատչելիություն:
Մեր նպատակը
Ընկերության նպատակներից մեկն է ստեղծել այնպիսի ապրանքանիշ, որը հայտնի է Հայաստանում և հասանելի է յուրաքանչյուր խավի, տարիքի և սեռի համար։ Ունենալ ուժեղ, կազմակերպված, միակողմանի թիմ:
Ապահովել և հետագայում բարելավել մատուցվող ծառայությունների բարձր որակը և ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ։