Բեռնատարների և ավտոբուսների վաճառքի բաժնի ղեկավար
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Փնտրում ենք փորձառու և արդյունքներին միտված Բեռնատարների և ավտոբուսների վաճառքի բաժնի ղեկավարի, ով կղեկավարի վաճառքի ուղղությունը և կնպաստի բիզնեսի աճին։
Պարտականություններ
- Մշակել և իրականացնել բեռնատարների և ավտոբուսների վաճառքի ռազմավարություններ՝ ընկերության նպատակներին համապատասխան։
- Ղեկավարել, մոտիվացնել և զարգացնել վաճառքի թիմը։
- Կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ առկա և պոտենցիալ հաճախորդների հետ։
- Բացահայտել նոր բիզնես հնարավորություններ և ընդլայնել հաճախորդների բազան։
- Հետևել շուկայի միտումներին, մրցակիցների գործունեությանը և հաճախորդների կարիքներին։
- Կառավարել վաճառքի գործընթացը և ապահովել սահմանված վաճառքի թիրախների իրականացումը։
- Մասնակցել առանցքային հաճախորդների և գործընկերների հետ բանակցություններին։
- Կազմել և վերահսկել վաճառքի կանխատեսումները, բյուջեները և կատարողականի հաշվետվությունները։
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ՝ վաճառքի և ապրանքների մատակարարման գործընթացների արդյունավետ կազմակերպման նպատակով։
- Վերահսկել թիմի աշխատանքը և իրականացնել վաճառքի արդյունքների բարելավմանն ուղղված միջոցառումներ։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի կառավարման ոլորտում, ցանկալի է՝ ավտոմոբիլային, բեռնատարների, ավտոբուսների կամ ծանր տեխնիկայի ոլորտում։
- Վաճառքի թիմ ղեկավարելու և զարգացնելու ապացուցված փորձ։
- B2B վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման լավ իմացություն։
- Բանակցությունների վարման, հաղորդակցության և առաջնորդության գերազանց հմտություններ։
- Վերլուծական և ռազմավարական մտածողություն։
- Վաճառքի թիրախների և KPI-ների հետ աշխատելու կարողություն։
- Հայերենի և ռուսերենի լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
- Վարորդական իրավունքի վկայական։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի - շաբաթ
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: