Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարքեթինգի բաժնի ղեկավար

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
18.12.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  • Մարքեթինգի թիմի հավաքագրում և առաջխաղացում՝ համաձայն Ընկերության բիզնես նպատակների և առաջնահերթությունների
  • Կազմակերպության մարքեթինգային ռազմավարության մշակում և բաժնի բյուջեի որոշում
  • Ֆինանսական պլանավորում, գնագոյացում, շահութաբերության որոշում և գնահատում
  • Թիմի և հաճախորդների համար դասընթացների և ուսուցողական միջոցառումների կազմակերպում
  • Թիմային աշխատանքի կառավարում և գնահատում, կատարողականների (KPI) սահմանում և հետևում
  • Շուկայական/մրցակիցների հետազոտությունների և վերլուծությունների կազմակերպում և վերահսկում, թիրախային լսարանների սահմանում
  • Բրենդի և Բրենդ պլատֆորմի զարգացում
  • Ընկերության և պրոդուկտների ճանաչելիության ապահովում
  • Ընկերության ռազմավարության իրականացում՝ սոցիալական ցանցերում ներկայության և ակտիվության ապահովմամբ
  • Մասնակցություն լոկալ և գլոբալ խոշորագույն միջոցառումներին
  • Համագործակցություն գործընկերների և հաճախորդների հետ
  • Վաճառքի թիմի ամբողջական մարքեթինգային աջակցություն
  • Մեդիապլանավորում, գովազդային արշավների իրականացում
  • Օֆլայն և թվային հարթակների առաջխաղացում
  • Թվային հարթակների կառավարում (վեբկայք, բլոգ, սոցիալական ցանցեր, վճարովի գովազդներ և այլն)՝ բրենդի հետևողականությունն ապահովելու նպատակով
  • Հաճախորդների ներգրավվածության և պահպանման ապահովում, հաճախորդների բազայի և շուկայի մասնաբաժնի ավելացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • 5+ տարվա աշխատանքային փորձ մարքեթինգի ոլորտում
  • 3+ տարվա աշխատանքային փորձ ղեկավար հաստիքում
  • Նոր պրոդուկտի գործարկման, արտադրական գծերի և լուծումների կառավարման փորձ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային և տեխնիկական հմտություններ, MS Office-ի լավ իմացություն
  • Վերլուծական գործիքների օգտագործման հմտությունների տիրապետում
  • Մարքեթինգային պլաններ և ռազմավարություն մշակելու ունակություն

Հմտություններ

  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Հաճախորդակենտրոն մոտեցում և մտածելակերպ
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ
  • Ստրատեգիկ մտածողություն և վերլուծական հմտություններ
  • Որոշումներ կայացնելու հմտություններ
  • Թիմը կառավարելու և ենթականերին զարգացնելու ունակություն
  • Թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ
  • Արդյունավետ առաջնորդության հմտություններ
  • Ճկունություն և հարմարվողականություն
  • Սթրեսակայունություն
  • Ժամանակի կառավարման և վերջնաժամկետներին հետևելու ունակություն
  • Կազմակերպչական և պրոյեկտների կառավարման հմտություններ
Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, Երևան, Արին Բերդի փողոց, 24/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 99 690400

«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում