
ՀՉՍԱ ինժեներ
"Թամարա" ՍՊԸ
Նկարագրություն
Էլեկտրական մեքենաների և սարքերի, ավտոմատ կառավարման սարքերի վերանորոգում և կարգավորում, Էլեկտրոնային և թվածրագրային կառավարման հանգույցների սխալների ախտորոշում,կարգավորում։
Պարտականություններ
- Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների ախտորոշում, այդ թվում՝ թվածրագրային:
- Գործարանի արտադրական հոսքագծերի, օժանդակ համակարգերի և գործարանում գտնվող այլ համակարգերի և սարքավորումների անսարքությունների կանխարգելիչ, ուղղիչ և վթարային տեխնիկական սպասարկման իրականացում:
- Նոր համակարգերի սարքավորումների մոնտաժին մասնակցություն, էլեկտրական միացումների իրականացում:
- Կատարված աշխատանքների և տեխնիկական խնդիրների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում։
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն (մասնագիտացում՝ էլեկտրոնիկա, ավտոմատացում, էլեկտրատեխնիկա, ռոբոտոտեխնիկա)
- Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
- Բարձր պատասխանատվության զգացում
- Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ
- Լարված իրավիճակում աշխատելու փորձ
- Ռուսերեն լեզվի տեխնիկական մակարդակի իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Աշխատանքային օրեր և ժամեր․ 6-օրյա աշխատանքային շաբաթ
36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: