Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ

«Dream Bridgeman» միջազգային դպրոց

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ`
26.07.2026

Նկարագրություն

«Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ» դպրոցում կրթական գործընթացը կազմակերպվում է «ՀՀ հանրակրթական ծրագրի» և «Օքսֆորդի միջազգային լրացուցիչ կրթական ծրագրի» հիման վրա։ Մեր առաքելությունն է կերտել կապ ազգային ինքնության և համաշխարհային կրթական չափորոշիչների միջև: Մենք առաջնորդվում ենք «Բարեկեցությունն առաջնահերթ է» (Wellbeing-first) փիլիսոփայությամբ՝ ստեղծելով աջակցող միջավայր աշակերտների և անձնակազմի զարգացման համար:

Պարտականություններ

  • Ուսումնական գործընթացի պլանավորում։ Մշակել և իրականացնել հայոց լեզվի և գրականության դասեր՝ համապատասխան ՀՀ պետական չափորոշիչներին և դպրոցի մեթոդաբանությանը:
  • Ժամանակակից մեթոդների կիրառում։ Դասապրոցեսում ներառել ինտերակտիվ մեթոդներ, քննադատական մտածողությունը զարգացնող վարժություններ և նախագծային աշխատանքներ:
  • Անհատական մոտեցում։ Բացահայտել յուրաքանչյուր աշակերտի պոտենցիալը, աջակցել դժվարությունների դեպքում և խթանել հետաքրքրությունը ընթերցանության հանդեպ:
  • Գնահատում և հետադարձ կապ։ Իրականացնել աշակերտների առաջադիմության պարբերական գնահատում և ապահովել որակյալ հետադարձ կապ ծնողների ու ակադեմիական թիմի համար:
  • Մասնակցություն դպրոցական կյանքին։ Նախաձեռնել և կազմակերպել միջոցառումներ, բաց դասեր, գրական ցերեկույթներ և այցելություններ, որոնք կամրապնդեն կապը հայկական մշակույթի հետ:
  • Թիմային համագործակցություն։ Ակտիվորեն համագործակցել միջազգային կրթական ծրագրի մասնագետների հետ՝ ապահովելու առարկայի ինտեգրումը ընդհանուր ուսումնական համատեքստում:

Պահանջներ

  • Կրթություն։ Բարձրագույն մանկավարժական կամ բանասիրական կրթություն (Հայոց լեզու և գրականություն մասնագիտացմամբ):
  • Աշխատանքային փորձ։ Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ դպրոցում:
  • Լեզուների իմացություն։ Ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է (միջազգային թիմի հետ հաղորդակցվելու և վերապատրաստումներին մասնակցելու համար):
  • Հմտություններ։ Տիրապետում ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին, հաղորդակցման գերազանց հմտություններ, ստեղծագործական մոտեցում և հուզական ինտելեկտ:

Ընկերության մասին
address
Հասցե
Kirk Kerkorian 35/5, Yerevan, Armenia
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 330 19953

Dream Bridgeman is the official representative of the Oxford International Curriculum in Armenia. By integrating international and national educational standards, we offer a forward-thinking, value-based education for the next generation of learners.

As we continue to expand, we invite passionate, qualified professionals to join our team across both our School and Preschool divisions.
Whether you are a native English speaker or a fluent English-speaking professional, if you are committed to excellence in education and eager to contribute to a purposeful, international learning environment, we would be happy to hear from you.

Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում