Հավաքարար
OnlyOne
Նկարագրություն
ONLY ONE բնակելի համալիրը փնտրում է պատասխանատու, բարեխիղճ և մանրուքների նկատմամբ ուշադիր հավաքարարի, ով կապահովի համալիրի ընդհանուր տարածքների մաքրության, կոկիկության և բարձրակարգ սպասարկման չափանիշների պահպանումը։
Հիմնական պարտականություններ
- Համալիրի ընդհանուր տարածքների, մուտքերի, նախասրահների, միջանցքների և աստիճանավանդակների ամենօրյա մաքրության իրականացում։
- Վերելակների, ապակե մակերեսների, դռների և այլ ընդհանուր օգտագործման հատվածների մաքրում։
- Սանիտարական հանգույցների մաքրության և հիգիենիկ վիճակի պահպանում։
- Աղբի հավաքում և սահմանված վայր տեղափոխում։
- Մաքրող միջոցների և աշխատանքային պարագաների ճիշտ ու խնայողաբար օգտագործում։
- Մաքրության ընթացքում հայտնաբերված վնասվածքների, անսարքությունների կամ այլ խնդիրների մասին պատասխանատու անձին տեղեկացում։
- Համալիրի բնակիչների և հյուրերի նկատմամբ քաղաքավարի և հարգալից վերաբերմունքի պահպանում։
- Աշխատանքային գրաֆիկի և մաքրության սահմանված ստանդարտների պահպանում։
Պարտականություններ
- Մաքրության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Պատասխանատվություն, բարեխղճություն և կարգապահություն։
- Ֆիզիկական աշխատանք կատարելու պատրաստակամություն։
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Բարձրակարգ բնակելի համալիրում աշխատելու և սպասարկման մշակույթը պահպանելու պատրաստակամություն։
Պահանջներ
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Աշխատանքային գրաֆիկ՝ համաձայն համալիրի աշխատանքային պահանջների։
- Մրցակցային աշխատավարձ։
- Պրոֆեսիոնալ և բարեկարգ աշխատանքային միջավայր։
- Աշխատանքային պայմաններ՝ համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության։
Հավելյալ նշումներ
Կարող եք զանահարել նշված հեռախոսահամարով ՝ +374 95 434 773