Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հավաքագրման մասնագետ | HR Recruiter

Gulf Armenia

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
28.12.2026

Նկարագրություն

Gulf Armenia ընկերությունն աշխատանքի է հրավիրում նախաձեռնող, նպատակասլաց և հաղորդակցման զարգացած հմտություններով հավաքագրման մասնագետի, ով կնպաստի ընկերության թիմի արդյունավետ համալրմանն ու որակյալ մասնագետների ներգրավմանը։

Պարտականություններ

  • Իրականացնել հավաքագրման ամբողջական գործընթացը՝ ընկերության կարիքներին և հաստատված պլաններին համապատասխան,
  • Մշակել և պարբերաբար թարմացնել հաստիքների աշխատանքային նկարագրություններն ու պահանջները,
  • Կազմել և հրապարակել աշխատանքի հայտարարություններ համապատասխան հարթակներում,
  • Իրականացնել թեկնածուների ակտիվ որոնում, ինքնակենսագրականների ուսումնասիրություն և նախնական ընտրություն,
  • Կազմակերպել և անցկացնել հեռախոսային և անհատական հարցազրույցներ,
  • Համագործակցել ստորաբաժանումների ղեկավարների և մասնաճյուղերի պատասխանատուների հետ՝ հավաքագրման գործընթացի բոլոր փուլերում,
  • Ձևավորել և պարբերաբար թարմացնել թեկնածուների տվյալների բազան,
  • Վարել հավաքագրման գործընթացի հաշվետվությունները և գնահատել դրա արդյունավետությունը,
  • Բացահայտել և կիրառել հավաքագրման նոր մեթոդներ ու գործիքներ՝ թափուր հաստիքների արագ և արդյունավետ համալրման նպատակով։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում,
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ/ հավաքագրման ոլորտում,
  • Մանրածախ առևտրի ոլորտում կամ զանգվածային հավաքագրման փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Հաղորդակցման, բանակցությունների և հարցազրույցների վարման զարգացած հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարման և առաջնահերթությունների սահմանման կարողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և արդյունքներին հասնելու ձգտում,
  • Նախաձեռնողականություն, ճկունություն և թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

Եթե պատրաստ եք նոր մասնագիտական մարտահրավերների և ցանկանում եք Ձեր ներդրումն ունենալ դինամիկ զարգացող ընկերության թիմի ձևավորման գործում, սիրով սպասում ենք Ձեզ։

Ընկերության մասին
address
Հասցե
Տիգրան Մեծ 16
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
+374 94 781801

Gulf Armenia is a new gas station brand operating in Armenia, offering a range of fuels and services. Our success is driven by high quality fuel, wide range of convenience store products, quality coffee, attractive fast food offer and exceptional customer service. This international brand has been represented officially in Armenia by "AMRECO" LLC, since 2024.

We trace the establishment of our world brand to 1901 in the USA. Nowadays Gulf Oil International distributes high quality oil products to more than 100 countries and is one of the major players in the world market.

We import fuel from the best oil refineries in Europe whose quality controls comply with world class standards. Gulf refueling stations are distinguished with modern equipment and western state of the art innovative technologies.

Gulf is one of the new major employers in Armenia. Continuing to build the strong team is a great challenge for the Company. For these reasons Gulf is always focused on recruiting the brightest and most talented people.

Our company is oriented on and always tries to capture opportunities for growth and development.

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում