Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հավաքագրման մասնագետ

«Գենացվալե»

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ`
04.06.2023
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Գենացվալե» պանդոկների ցանցը փնտրում է հավաքագրման մասնագետ, ով սիրում է սպասարկման ոլորտը և պատրաստ է ակտիվ աշխատանքի:

Պարտականություններ

  • Շուկայի վերլուծության իրականացում,
  • Թափուր հաստիքների մասին հայտարարությունների կազմում և տարածում,
  • ԲՈՒՀ-ի և զբաղվածության կենտրոնների հետ համագործակցություն,
  • Հարցազրույցների կազմակերպում և անցկացում,
  • Հարցազրույցների արդյունքների վերլուծություն, որոշումների կայացում
  • Exit interview-ների անցկացում,
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հարցազրույցների անցկացման բազային հմտություններ,
  • Հաղորդակցվելու գերազանց հմտություններ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
  • Որոշումներ կայացնելու, խնդիրները լուծելու կարողություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր է:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ,

Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00,

Աշխատավայրը՝ Կոմիտաս, Ադոնց 18,

Սնունդը ապահովում է Կազմակերպությունը:

Ընկերության մասին
address
Հասցե
Ադոնց 18
address
Աշխատակիցների քանակ
151-500

«Գենացվալե» պանդոկը բացվել է 2006 թվականին: Լինելով վրացական խոհանոցի առաջին ներկայացուցիչներից՝ «Գենացվալե» պանդոկը մեծ դեր է ունեցել Երևանում՝ վրացական խոհանոցի տարածման գործում: Պանդոկում տիրում է հին թիֆլիսյան մթնոլորտ. սիրված երաժշտություն՝ հայկական ու վրացական ժողովրդական գործիքներով: Ամեն օր 10:00-24:00-ը այստեղ Ձեզ կհյուրընկալեն Վրաստանից հրավիրված խոհարարը, ջերմ և հյուրընկալ անձնակազմը, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ ուտեստներ: Կովկասյան խոհանոցի սիրահարներին հրավիրում ենք Կիևյան 7, Փափազյան 23, Պարոնյան 1, Իսահակյան 12, Կոմիտաս 35 հասցեներում գտնվող մեր մասնաճյուղեր:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում