Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հատուկ մանկավարժ

Junior club

Ոլորտ` Կրթություն, Մանկավարժություն
Վերջնաժամկետ` 13.10.2022
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Պարտականություններ

  1. Կազմակերպել և իրականացնել ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ
  2. Հետազոտել և գնահատել երեխաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը
  3. Անցկացնել խմբակային ու անհատական պարապմունքներ
  4. Մասնագիտական խորհրդատվություն տրամադրել մանկավարժներին, սաների ծնողներին /խնամակալներին/՝ զարգացման շեղումներ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքների կազմակերպման շուրջ
  5. Անմիջական մասնակից լինել երեխաների շտկողական կրթական գործընթացին
  6. Մասնակցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները
  7. Բացահայտել հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող երեխաներին, նրանց հետ վարել շտկողական, զարգացնող աշխատանքներ
  8. Անցկացնել խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված երեխաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին:

Պահանջներ

  • Կրթությունը՝ բարձրագույն մասնագիտական` համապատասխան մանկավարժության որակավորմամբ
  • Աշխատանքային փորձը՝ նախադպրոցական և/կամ հիմնական կրթական հաստատությունում առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Լեզուների իմացությունը՝ հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Գործարար որակները՝

  1. հաղորդակցական ընդունակություններ
  2. ստեղծագործական ունակություններ, կրեատիվ մտածելակերպ,
  3. երեխաների հետ շփվելու, նրանց հետ ճիշտ մոտեցում գտնելու, մանկավարժական տեսանկյունից նպատակահարմար փոխհարաբերություններ ստեղծելու ընդունակություններ
  4. կայունություն, վճռականություն
  5. սաների ուսուցման և դաստիարակության համար պատասխանատվության զգացում
  6. օգնության հասնելու պատրաստակամություն ու ցանկություն, հանդուրժելու կարողություն
  7. ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  8. ինքնակատարելագործման ձգտում

Հավելյալ նշումներ

Աշխատանքի համար դիմել ցանկացող և համապատասխան որակավորում ունեցող թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց կենսագրական տվյալները նշված հասցեին՝ պարտադիր նշելով աշխատատեղի անվանումը, որին հավակնում են:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական փաստաթղթային ընտրությունն անցած թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
Սասանա Ծռերի փողոց, 2 շենք
Phone
Հեռ.
010707001
«Junior Club»-ը մանկապարտեզ է՝ երեխաների զարգացման խորացված ծրագրով: Մանկապարտեզը երեխայի համար մի քանի տարով դառնում է հարազատ օջախ: Այստեղ երեխան ձեռք է բերում նախնական հմտություններ: Կարելի է վստահաբար ասել, որ նախադպրոցական հաստատության պատասխանատվությունը երեխայի հանդեպ գրեթե հավասար է ծնողների պատասխանատվությանը: «Junior Club» մանկական զարգացման կենտրոնում խաղ-պարապմունքներով ուսուցանվում են ռուսերեն և անգլերեն լեզուներ: Այստեղ առաջնակարգ տեղ է տրվում ֆիզիկական, գեղագիտական, մտավոր ունակությունների զարգացմանը, տաղանդի բացահայտմանը, բարեկիրթ հաղորդակցմանը: Այդ նպատակով ընտրվել են 2-6 տարեկան երեխաների համար նախատեսված լավագույն զարգացնող ծրագրեր, որոնք ապահովում են սոցիալական, հոգևոր և մտավոր ներդաշնակ զարգացում: Ավագ խմբում երեխաները նախապատրաստվում են դպրոցին: Մեր նպատակն է դաստիարակել և կերտել այնպիսի քաղաքացիներ, որոնք վստահ կարող են շարունակել իրենց կրթությունը աշխարհի ցանկացած միջազգային դպրոցներում:
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում