Հատուցումների գծով կրտսեր մասնագետ
ԶիգԶագ
Նկարագրություն
«Զիգզագ» ընկերությունը փնտրում է պատասխանատու և մանրուքների հանդեպ ուշադիր մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կապահովի բրենդային մատակարարների հետ կապված հատուցումների գործընթացների արդյունավետ և ժամանակին իրականացումը։
Պարտականություններ
- Ուսումնասիրել հանձնարարված ապրանքանիշերի մատակարարների և/կամ արտադրողների հետ կնքված պայմանագրերի հատուցման հատվածները,
- Ըստ ապրանքանիշի մատակարարի և/կամ արտադրողի հետ պայմանագրի պահանջների՝ կազմել հատուցման փաթեթը՝ համապատասխան աշխատակիցներից հավաքագրելով անհրաժեշտ փաստաթղթերը,
- Ըստ պայմանագրում սահմանված ժամկետների՝ դիմել բրենդ-մենեջերների կողմից ակտավորված ապրանքների հատուցման համար,
- Կազմակերպել հատուցման գործընթացը՝
- մատակարարի և/կամ արտադրողի մատնանշած պորտալում անհրաժեշտ տեղեկատվության ներմուծմամբ և փաստաթղթերի ներկայացմամբ,
- կամ մատակարարի/արտադրողի սահմանած այլ կապուղիներով (էլեկտրոնային կամ թղթային) փաստաթղթերի ներկայացմամբ,
- Իրականացնել ակտավորված ապրանքների պահեստների պարբերական մոնիտորինգ, վերհանել մնացորդային ապրանքների մնալու պատճառները և ներկայացնել անմիջական ղեկավարին,
- Պարբերաբար ճշգրտել հատուցման ենթակա գումարների ստացման փաստը։
Պահանջվող հմտություններ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական կամ բիզնես վարչարարության ոլորտում),
- MS Excel-ի և փաստաթղթային աշխատանքների լավ իմացություն,
- Լավ կազմակերպչական և վերլուծական հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշգրտություն և մանրամասն ուշադրություն,
- Թիմային աշխատանքի ունակություն և հաղորդակցման բարձր մշակույթ,
- Նմանատիպ աշխատանքային փորձը դիտարկվում է որպես առավելություն։
📍 Աշխատավայր՝ Երևան, Չարենց 25։
🕓 Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա։
📩 Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV-ն։
Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.
The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.
https://www.facebook.com/ZigzagAM