Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաստոցի սկսնակ օպերատորներ (Internship)

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Ինժեներական
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ
Վերջնաժամկետ`
01.10.2026

Նկարագրություն

Աշխատանքի հնարավորություն ԱՌԱՆՑ աշխատանքային փորձի:

Երիտասա՞րդ ես, ցանկանու՞մ ես աշխատել, բայց չունե՞ս փորձ, ուզու՞մ ես աշխատել զարգացող ընկերությունում՝ այս հնարավորությունը ՔԵԶ համար է:

Աշխատանքային պարտականություններ

  • Կարդում է արտադրական գծագիր, իրականացնում է հաստոցի ծրագրային կարգավորում,
  • Իրականացնում է սարքավորումների, դրանց գործարկելու գրառումները ըստ ընթացակարգերի,
  • Կատարում է ընթացիկ տեխնիկական սպասարկում,
  • Մաքրում է սարքավումները,
  • Հաստոցները գործարկելիս վերահսկում է արտադրական գործընթացը, անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ է իրականացնում,
  • Ստուգում է պատրաստի արտադրանքը՝ համոզվելու համար, որ այն համապատասխանում է պահանջվող տեխնիկական պայմաններին,
  • Պահպանում է ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության ուղեցույցները։

Պահանջներ

  • Տեխնիկական ոլորտի կրթություն ցանկալի է
  • Սովորելու մեծ ցանկություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Ուշադրություն,
  • Ֆիզիկական աշխատանքի ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում