Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաստոցի օպերատորի օգնական

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 200,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

VLV Centre ընկերությունը հրավիրում է աշխատանքի Հաստոցի օպերատորի օգնական, ով կմասնակցի կահույքի արտադրական գործընթացներին՝ աջակցելով հաստոցի օպերատորին։ Աշխատակիցը պատասխանատու է լինելու հաստոցի աշխատանքի ընթացքում օժանդակ գործողությունների, աշխատանքային տարածքի կարգուկանոնի պահպանման և տեխնիկական գործընթացների սահուն կազմակերպման համար։

Պարտականություններ

  • Աջակցել հաստոցի օպերատորին արտադրական գործընթացներում
  • Պատրաստել և տեղափոխել անհրաժեշտ նյութերն ու դետալները
  • Հետևել արտադրական գործընթացների ճիշտ կազմակերպմանը
  • Պահպանել աշխատանքային տարածքի մաքրությունն ու կարգուկանոնը
  • Օգնել սարքավորումների սպասարկման աշխատանքներում

Պահանջներ

  • Թիմային աշխատանքի ունակություն
  • Ֆիզիկական դիմացկունություն
  • Ուշադրություն և պատասխանատվություն
  • Աշխատանքային անվտանգության կանոնների պահպանում
  • Արագ սովորելու և աշխատելու պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ
  • Կտրամադրվի ուսուցում
  • Աշխատանքային գրաֆիկ՝ հերթափոխային
  • Կայուն և զարգացող աշխատանքային միջավայր
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000

<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում