
Հաստոցի օպերատորի օգնական
ASEDL LLC
Նկարագրություն
ԱՍԷԴԼ ընկերությունը փնտրում է հաստոցի օպերատորի օգնականի՝ ալյումինե և մետաղամշակման արտադրամասում աշխատելու համար:
Գործառույթներ
- Օժանադակում է հաստոցի օպերատորին՝ մետաղների կտրման հարցում,
- Տեղափոխում է արտադրության համար անհրաժեշտ հումք/նյութերը և/կամ պատրաստի արտադրանք,
- Հետևողական է հաստոցների անխափան աշխատանքին,
- Հետևում է կազմակերպությունում գործող աշխատանքի անվտանգության չափանիշներին։
Պահանջվող որակավորումներ
- Աշխատանքային փորձը արտադրությունում կդիտարկվի որպես առավելություն,
- Տեխնիկական կրթություն,
- Ֆիզիկական ուժ,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Սովորելու և զարգանալու ցանկություն,
- Աշխատասիրություն և արագաշարժություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ։
Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարել 096 27 27 99։
«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով: