Հաստոցի օպերատոր, կարգաբերող
Սոֆթ Թրեյդ ՍՊԸ
Նկարագրություն՝
Թղթե հիգիենայի պարագաների արտադրությանը (SILK SOFT և այլ ապրանքանիշեր) անհրաժեշտ են փորձառու հաստոցի օպերատորներ և կարգաբերողներ՝ Աբովյան քաղաքի Էլառ թաղամասում։
Պարտականություններ՝
- Հետևել հաստոցների անխափան աշխատանքին,
- Կատարել ընթացիկ տեխնիկական սպասարկում,
- Հետևել արտադրանքի որակին և անվտանգության կանոններին,
- Կատարել կարգաբերումներ և հումքերի բեռնում։
Պահանջներ՝
- Համապատասխան ինժեներական կամ տեխնիկական կրթություն,
- Տեխնիկական մտածողություն,
- Որակի նկատմամբ ուշադրություն,
- Անվտանգության կանոնների իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Կարգապահություն,մանրունքներին ուշադրություն,
- Հաղորդակցման և հրահանգները հստակ ընկալելու ունակություն,
- Հերթափոխային աշխատանքի պատրաստակամություն,
- Աշխատանքային փորձը՝ առվազն 1-3 տարվա։
Հավելյալ նշումներ՝
- Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-շաբաթ,կիրակի հանգիստ;
- Ժամերը՝ 9։00-19։00, ընդմիջումը ներառյալ։
- Աշխատանքը Աբովյանում, Էլար թաղամասում։
- Երևանից եկող աշխատակիցների համար ունենք ծառայողական ավտոմեքենա, շարժվում է՝ Բանգլադեշից։ Տեղափոխման այլ մանրամասներ թեկնածուի հետ կքննարկվի հարցազրույցի ժամանակ։
Դիմելու համար կարող եք մոտենալ քաղաք Աբովյան, 2արդյունաբերական շրջան, 24 տարածք կամ ուղարկել նամակ։
Աշխատավարձը բարձր, ըստ հարցազրույցի արդյունքների:
«Սոֆթ Թրեյդ» ՍՊԸ հիմնադրվել է 2010 թվականին և այսօր հանդիսանում է Հայաստանի թղթե հիգիենայի ոլորտում առաջատար ձեռնարկություններից մեկը: Կազմակերպված աշխատանքի շնորհիվ սեղմ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցրել հայկական շուկայում` սպառողին առաջարկելով բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և մատչելի հայկական արտադրանք։
Տնտեսական ապրանքների արտադրություն, ներմուծում և առաքում ՀՀ։