Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաստոցի օպերատոր

Բիոկաթ

Աշխատավայր` Մալաթիա-Սեբաստիա, Երևան
Աշխատավարձ`
Ամսական 190,000-250,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
10.07.2026

Նկարագրություն

Հաստոցի օպերատորը վերահսկում է հաստոցի աշխատանքը՝ ապահովելով արտադրանքի պատրաստումը սահմանված տեխնիկական պահանջներին և որակի չափանիշներին համապատասխան։

Պարտականություններ

  • Կարգավորել և նախապատրաստել հաստոցը աշխատանքի համար։
  • Գործարկել, վերահսկել և կանգնեցնել հաստոցը ըստ արտադրական առաջադրանքի։
  • Ապահովել արտադրանքի որակի վերահսկումը արտադրության ընթացքում։
  • Հայտնաբերել սարքավորման անսարքությունները և տեղեկացնել պատասխանատու անձանց։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն տեխնիկական կրթություն։
  • Հաստոցների կամ արտադրական սարքավորումների հետ աշխատելու փորձը ցանկալի է։
  • Ուշադրություն մանրուքներին և պատասխանատվության բարձր զգացում։
  • Թիմում աշխատելու և կարգապահության պահպանում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր 09։00-18։00

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Axtanak 10/1
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
010744415

Բիոկաթ ընկերությունը ներկայումս արտադում է մաքուր և բարձրորակ կաթնամթերքի ավելի քան 50 արտադրատեսակ:

Բիոկաթ ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Այսօր կազմակերպությունը արտադրում է 9 տեսակի կաթնամթերք 20 տարբեր տեսքի: Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում դիետիկ կաթնամթերք սպառողներին և արտադրում է ցածր յուղայնությամբ կաթնամթերք նրանց համար:

2010թ. ԲԻՈԿԱԹ ընկերությունը կառուցեց նոր գործարան և վերազինեց իր նոր գործարանը ժամանակակից սարքավորումներով` որն էլ ապահովում է որակյալ և անթերի ապրանքի արտադրությունը: Նույն թվականին հիմնեց նաև պաղպաղակի արտադրություն: Այսօր ընկերությունը արդեն ներկայանում է սպառողին 5 տարբեր համերի` 17 տեսակի պաղպաղակով: Ընկերությունը` չդավաճանելով իր սկզբունքները, պաղպաղակը նույնպես արտադրում է անարատ հումքերից` օգտագործելով բնական կարագ և անարատ կաթ:

ԲԻՈԿԱԹ ընկերությունը իր արտադրանքում օգտագործում է միայն բնական կաթ` բացառելով չոր կաթի օգտագործումը: Բնական կաթը մատակարարվում է Ալագյազի և Ապարանի շրջաններից (բարձրությունը ոչ պակաս քան 1800մետր ծովի մակերևույթից- շատ կարևոր պայման կաթի որակի համար): Կաթն ընկերությունն ընդունում է որակը մանրակիկիտ ուսումնասիրելուց հետո միայն:

Կաթնամթերքի մեջ պարունակվող ջրի խտություն և յուղի քանակությունը ստուգվում են լաբորատոր պայմաններում (մենք համագործակցում ենք ՀՀ Սանէպիդկայանի և Հայպետստանդարտի հետ): Բարձրորակ ապրանք ստանալու մյուս գրավականն այն է, որ մերանները բերվում են Եվրոպայից: Սրանցով է բացատրվում ընկերության բարձր գնային քաղաքականությունը` բավարարելով իրեն արդեն հավատարիմ գնորդի պահանջարկը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում