Հաստոցավար
Գեպոտանիք ՍՊԸ
𝗚𝗘𝗣𝗢 ընկերությունը փնտրում է հաստոցավարի։
Նկարագրություն (Պարտականություններ)՝
- Հսկել և կառավարել արտադրամասի հաստոցների հոսքագծի աշխատանքը։
- Հսկել հաստոցի հետ աշխատող աշխատակիցների աշխատանքը։
Անհրաժեշտ որակավորումներ`
- Աշխատանքային փորձ
- Կարգապահություն
- Թիմում աշխատելու ունակություն
- Տարիք՝ մինչև 50 տարեկան
- Սեռ՝ Արական
- Աշխատավարձ՝ Կախված է հմտությունների աստիճանից
Հաստիքի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք՝
«Գեպո Տանիք» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը հիմնադրվել է 2005 թ-ին։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է տանիքի ծածկերի և գիպսակարտոնե պրոֆիլների արտադրությունից, իսկ այժմ ընկերությունը ընդլայնել է իր արտադրատեսականին և հայ սպառողին է առաջարկում բարձրակարգ սենդվիչ և սիպ պանելներ, եռակցված և ցանկապատի ցանցեր, մետաղապլաստե և ալյումինե պատուհաններ / դռներ։
Արտադրանքի բարձր որակի ապահովումը ընկերության կարևորագույն նպատակն է, ինչը հնարավոր է դառնում արտադրության բոլոր փուլերում խիստ հսկողության և հումքի հուսալի մատակարարների ընտրության շնորհիվ։
Արտադրության համար օգտագործվում է միայն եվրոպական ժամանակակից սարքավորումներ՝ բարձր ճշգրտության արտադրական գծեր, որոնք թույլ են տալիս ստեղծել նորարարական որակյալ արտադրանք:
Լինել «Գեպո Տանիք»-ի հաճախորդ՝ նշանակում է լինել առաջատար ընկերության մաս, որն ունի ավելի քան 18 տարվա փորձ իր ոլորտում:
Եղի՛ր մեզ հետ։ Եղի՛ր մեկ քայլ առաջ!