Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստի հաշվետար (սկսնակ)

ASEDL LLC

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
16.05.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Ջրվեժում գտնվող ապակու նորաբաց գործարանի արտադրամասի արտադրական պատվերիների համակարգման, հաշվառման և դրանց արտադրության կազմակերպման համար փնտրում ենք արտադրական պրոեկտների հաշվառման սկսնակ հաշվետարի:

***Կարող են դիմել ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ մասնագետներ, որոնց համար ուսուցումը կկազմակերպվի աշխատավայրում

Պարտականություններ

  • Ստուգում է արտադրական պատվերը, կազմում և կազմակերպում է պատվերի արտադրության համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունը
  • Իրականացնում է ինժեներների կողմից տրամադրված արտադրական պատվերների մուտքագրումը ծրագիր
  • Մշտապես կապ է պահպանում արտադրամասի պատասխանատուների հետ
  • Մասնակցում է բաժնի աշխատանքների վերաբերյալ ժողովներին և քննարկումներին, բարձրաձայնում է խնդրահարույց հարցերը, առաջարկում է լուծումներ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է արտադրության ոլորտի) կդիտարկվեն նաև սկսնակ մասնագետների CV-ները
  • 1C ծրագրի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • MS Office փաթեթի՝ մասնավորապես Excel ծրագրի իմացություն

Հավելյալ նշումներ

Ընկերությունը գտնվում է Ջրվեժում և Նոր Նորքի 5-րդ զ.-ում, աշխատում է 6 օրյա աշխատանքային ռեժիմով:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում