Հաշվետար - օպերատոր
C and F Co LLC
Նկարագրություն
«Սի Ընդ Էֆ» ՍՊԸ-ն փնտրում է պատասխանատվության բարձր զգացումով, պարտաճանաչ աշխատակցի՝ հաշվետար-օպերատորի թափուր հաստիքը համալրելու նպատակով (ք․ Գյումրի, գ․ Ախուրյան)։
Պարտականություններ
- Պատվերների մշակում,
- Ապրանքանյութական պաշարների հաշվառում 1C ծրագրում,
- Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագիր,
- Բանկային քաղվածքների ձևակերպում։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
- 1C ծրագրերի պարտադիր իմացություն,
- Taxservice համակարգի իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel);
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 9։00-18։00
Հարցերի դեպքում զանգահարել 099440036 հեռախոսահամարին։
Մենք հպարտորեն կարող ենք փաստել, որ Հայաստանում կոսմետիկայի և կենցաղային քիմիայի ժամանակակից շուկայի հիմնադիրն ենք և ակտիվորեն մասնակցել ենք դրա ձևավորմանն ու զարգացմանը: Մեր ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող "Unilever”, “Henkel”, “Schwarzkopf”, "Johnson&Johnson", “Selpak”, “Adidas” ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, նորաոճ փաթեթավորմամբ, գնային զանազանությամբ, գնի և որակի օպտիմալ հարաբերակցությամբ և ամենօրյա օգտագործման ընթացքում հարմարավետ ապրանքատեսականի, որը լիովին բավարարում է ոչ միայն արդի շուկայի, այլև ամենախստապահանջ սպառողի պահանջները: Մեր կողմից մատակարարվող բոլոր ապրանքներն ունեն համապատասխանության սերտիֆիկատներ և ամեն օր ենթարկվում են սանիտարական ծառայությունների փորձարկման: Իր տեսակային և գնային քաղաքականության, նվեր-ակցիաների, հաճախորդների և ի վերջո սպառողի նկատմամբ ուշադիր վերաբերմունքի շնորհիվ ընկերությունը կարողացել է ոչ միայն իրականացնել հաջողված և կայուն գործունեություն, այլ նաև հայկական շուկայում դրսևորվել որպես արդյունավետ մատակարար` ոչ ստանդարտ շուկայական պայմաններում: