Հաշվետար - օպերատոր
Վեդի Ալկո
Նկարագրություն
Վեդի Թրեյդ կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հաշվետար-օպերատորի։
Պարտականություններ
- ՀԾ Վաճառքների կառավարում ծրագրի վարում՝ պատվերների գրանցում, ապրանքների մուտքագրում և դուրսգրում, վերադարձ արված ապրանքների մուտքագրում ծրագիր
- Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների դուրսգրում
- Առաքման փաստաթղթերի պատրաստում
- Փաստաթղթերի շրջանառության և արխիվացման ապահովում
- Պահեստային մնացորդների շարժի հետևում և սխալների հայտնաբերում
- Ապրանքների տեղաշարժման վերահսկում և փաստաթղթային ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում Tax Service ծրագրում
- Պահեստի ելքի և մուտքի փաստաթղթավորման նկատմամբ վերահսկողություն,
Պահանջներ
- Բարձրագույն կամ մասնագիտական կրթություն
- 3 տարվա աշխատանքային փորձը համանման բնագավառում ցանկալի է
- Tax Service ծրագրի իմացություն
- MC Excel և ՀԾ վաճառքների կառավարում ծրագրերի իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Հաղորդակցման հմտություններ
- Պատասխանատվության զգացում
- E-mark ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ 09:00-18:00:
Հայկական գինեգործության բազմադարյան փորձի շարունակողն է «Վեդի Ալկո» ընկերությունը, որն իր կազմում ներառում է երկու խոշոր ձեռնարկություններ՝ 1938 թվականին հիմնված «Գետափի գինու գործարան»-ը և 1956 թվականին հիմնված «Վեդու գինու գործարան»-ը:
Պահպանելով հայկական գինեգործության ավանդույթները` տարիներ շարունակ մենք ձգտել ենք ստեղծագործաբար զարգացնել դրանք` նոր նրբերանգներ ավելացնելով համային հարուստ փնջերին:
Այսօր «Վեդի-Ալկո» ընկերությունն արտադրում է ավելի քան 100 անուն ոգելից խմիչքներ` տարատեսակ օղիներ, կոնյակներ, գինիներ՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր, կիսաաղանդերային, աղանդերային բարձրորակ, մրգահատապտղային թունդ ըմպելիքներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում սպառողների շրջանում: