Հաշվետար - օպերատոր
Բելովո ՍՊԸ
Նկարագրություն
Բելովո ՍՊԸ-ն, ավելի հայտնի իր ECCA premium ապրանքանիշով փնտրում է՝ հաշվետար-օպերատորի։
Գրասենյակը գտնվում է Դավթաշենում՝ Երևան Սիթիի հարևանությամբ։
Պարտականություններ
- Պատվերների հիման վրա վաճառքի և վերադարձների ձևակերպում,
- Հարկային հաշիվների դուրս գրում (Tax Service համակարգով ),
- Ճշգրտող հաշիվների դուրս գրում (Tax Service համակարգով ),
- Դեբիտորական պարտքերի մարում,
- Բանկային քաղվածքների ներմուծում ծրագիր՝ 1C 8․3
- Ամենամսյա հաշվետավությունների և անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում և ներկայացում ղեկավարներին։
Պահանջներ
- Կրթությունը՝ բարձրագույն, նախընտրելի է հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտում։
- Համակարգչային գիտելիքներ (1С:Предприятие 8.3 УТ, Excel, Tax Service)
- Աշխատանքային փորձը նշված ոլորտում՝ 1-3 տարի,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Պաշտոնից բխող այլ պարտականություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:30-18:30, շաբաթ օրը՝ 15:00-18.30, ընդմիջում ՝13։00 -14։00։
Բելովո ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թ.-ին: Հայաստանյան շուկայում հայտնի է ECCA ապրանքանիշով և զբաղեցնում է կայուն դիրք: Ընկերությունը զբաղվում է ինչպես արտադրությամբ, այնպես էլ ներմուծմամբ: