Հաշվետար-օպերատոր
Ֆաեռ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում հաշվետար-օպերատորի գրասենյակում աշխատելու համար:
Պարտականություններ
- ՀԾ-ծրագրերի իմացություն
- Tax service ծրագրի իմացություն
- E-invoicing ծրագրի իմացություն
- Պահեստի մուտքի և ելքի ձևակերպում,
- Հաշիվ-ապրանքագրերի դուրս գրում,
- Համակարգչային գրագիտություն՝ մասնավորապես Excel, Word ծրագրերի գերազանց տիրապետում,
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ,
- Տրամաբանական մտածողություն,
- Պատասխանատվության զգացում,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն։
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն (մասնագիտական, կդիտարկվեն նաև տեխնիկական),
- Աշխատանքային փորձը՝ ցանկալի է մինչև 1 տարի,
- Հմտություններ՝ ՀԾ-Հաշվապահ , Taxservice,
- Համակարգչով աշխատելու ունակություն (Excel, Word),
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից շաբաթ, հանգստյան օր՝ կիրակի
- Ժամերը՝ 9։00-18։00-ը, ներառյալ՝ ընդմիջման ժամը։
- Զեյթուն, Պարույր Սևակ 44
Ֆաեռ Գրուպ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականին։ Մասնագիտացված է հակահրդեհային անվտանգության, հրդեհաշիջման, ծխահեռացման, օդափոխության , մուտքի վերահսկման և տեսահսկման համակարգերի ներկրմամբ, վաճառքով և սպասարկմամբ։
Մասնագիտական հմտությունների և որակյալ սպասարկման արդյունքում Ընկերությունը կարճ ժամանակահատվածում շուկայում զբաղեցրել է առաջատար դիրք։
Ընկերության առաքելությունն է ապահովել հակահրդեհային պաշտպանության նորարարական, հուսալի և արդյունավետ լուծումներ՝ ՀՀ-ում գործող նորմատիվ իրավական ակտերի համաձայն:
Ընկերությունը «Ռուբեժ» ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է ՀՀ-ում։