Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-Օպերատոր

ARMOS

Աշխատավայր` Էրեբունի, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Արտադրություն, Գործառնություն
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
19.08.2026

Նկարագրություն

ARMOS ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Հաշվետար-Օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի ընկերության հաշվառման, փաստաթղթաշրջանառության և տվյալների արդյունավետ կառավարմանը։

Եթե ունեք պատասխանատվության բարձր զգացում, սիրում եք աշխատել կազմակերպված միջավայրում և ցանկանում եք զարգանալ մասնագիտական ոլորտում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։

Պարտականություններ

  • Տվյալների մուտքագրում և մշակում 1C ծրագրում
  • Առաջնային հաշվապահական փաստաթղթերի կազմում և վարում
  • Հաշվետվությունների պատրաստում MS Excel ծրագրով
  • Փաստաթղթաշրջանառության կազմակերպում և վերահսկում
  • Այլ ընթացիկ հաշվառման և վարչական աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտում
  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • MS Excel-ի լավ իմացություն
  • Համակարգչային գրագիտություն
  • Ուշադրություն մանրուքներին
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Թիմային աշխատանքի հմտություններ

Ցանկալի հմտություններ

  • 1C ծրագրի իմացություն
  • ՀԾ ծրագրի իմացություն
  • Ռուսերենի իմացություն
  • Անգլերենի հիմնական իմացություն

Հավելյալ նշումներ

Մենք առաջարկում ենք՝

  • Կայուն և երկարաժամկետ աշխատանք

  • Մրցունակ աշխատավարձ

  • Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն

  • Ընկերական և աջակցող թիմ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

  • Երկուշաբթի – Շաբաթ
  • 09:00 – 18:00
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում