Հաշվետար-օպերատոր
MIORA
Աշխատավայր`
Ավան, Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Նկարագրություն
MIORA կահույքի գործարանը փնտրում է պատասխանատու, կազմակերպված և մանրուքներին ուշադիր Հաշվետարի, ով կմիանա մեր թիմին և կապահովի ապրանքային հաշվառման գործընթացների արդյունավետ իրականացումը։
Պարտականություններ
- Ապրանքների մուտքերի, ելքերի և տեղափոխությունների հաշվառում,
- Պահեստային ապրանքատեսականու մուտքի և ելքի վարում,
- Պահեստային մնացորդների վերահսկում և ճշգրտության ապահովում,
- Ապրանքների կոդավորում և տվյալների մուտքագրում 1C համակարգ,
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
- Անմիջական ղեկավարի կողմից տրված առաջադրանքների կատարում՝ պաշտոնի գործառույթների շրջանակում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1C 8.3 ծրագրի լավ իմացություն,
- MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ տիրապետում,
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Զարգացած կազմակերպչական և հաղորդակցական հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու և նոր գիտելիքներ յուրացնելու կարողություն,
- Ինքնուրույն և պատասխանատու աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
- Երկուշաբթի – շաբաթ, 09:00 – 18:00,
- Կայուն աշխատանք և մասնագիտական զարգացման հնարավորություն,
- Թիմային և աջակցող աշխատանքային միջավայր։