Հաշվետար-օպերատոր
«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ
Նկարագրություն
«Պենոտեքս» ընկերությունը փնտրում է Հաշվետար-օպերատոր, ով պատասխանատու կլինի պատվերների մշակման, ապրանքանյութական պաշարների հաշվառման և վաճառքների ձևակերպման գործընթացների համար։
Պարտականություններ
- Մշակել և ձևակերպել պատվերներ,
- 1C համակարգում հաշվառուել ապրանքանյութական պաշարները,
- Մուտքագրել և թարմացնել ծրագրում ապրանքների տվյալները,
- Վերահսկել ապրանքանյութական արժեքների օրական շարժը,
- Ձևակերպել և մուտքագրել բանկային քաղվածքները,
- Ձևակերպել մանրածախ և մեծածախ վաճառքները,
- Հետևել և վերահսկել դեբիտորական պարտքերը,
- Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն ( տնտեսագիտություն, հաշվապահություն և/կամ ֆինանսներ),
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- Հաշվապահական հաշվառման հիմունքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- 1C (8.3 ERP, 7.7) ծրագրերի պարտադիր իմացություն,
- Taxservice համակարգի իմացություն,
- MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես՝ Excel),
- Տրամաբանական և վերլուծական մտածողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարում և առաջնահերթությունների սահմանման կարողություն,
- Թիմային աշխատանքի կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ զեղչեր ընկերության արտադրանքի համար,
- Համեղ ընդմիջում,
- Ծառայողական մեքենա։
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով համապատասխան դաշտերը հարթակում։
Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:
«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։
Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։