Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար - օպերատոր

Brand Leader

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 19.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

"Բրենդ Լիդեր" ՀՁ ՍՊ ընկերությունը փնտրում է թեկնածուների՝ հաշվետար - օպերատորի ազատ հաստիքը զբաղեցնելու համար:

Պարտականություններ

  • Մատակարարված, ժամկետանց և վերադարձված ապրանքների փաստաթղթավորում և ձևակերպում 1C և E-Invoicing ծրագրերում,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում,
  • Ակտերի կազմում,
  • Ծառայությունների մուտքերը ստացած հաշիվների մասով:

Պահանջներ

  • 1C - 8,3 գերազանց իմացություն,
  • E-Invoicing ծրագրերի իմացություն,
  • 1 տարվա աշխատանքային փորձը տվյալ ոլորտում,
  • Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր գերազանց տիրապետում,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
  • Պատասխանատվության զգացում:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 9:00-18:00, կիրակի օրը հանգիստ։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է : Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում: Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը: 2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող: 2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը: Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում