Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-օպերատոր

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
14.06.2025

Նկարագրություն

«Էֆֆեկտ Գրուպ - ՇԵՆ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվետար-օպերատորի, ով կմիանա մեր թիմին և կնպաստի մեր կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Պարտականություններ

  • Պատվերների ընդունում, գրանցում և համակարգում,
  • Հաճախորդներին ամբողջական ինֆորմացիայի տրամադրում,
  • Հաշվապահական տվյալների մուտքագրում և վարում,
  • Առևտրային փաստաթղթերի (հաշիվ-ապրանքագիր, գնառաջարկ, պայմանագիր) կազմում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ,
  • ՀԾ ծրագրի իմացություն,
  • MS Excel-ի և այլ գրասենյակային ծրագրերի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ։

Հավելյալ նշումներ

Եթե պատրաստ ես միանալ մեզ, ուղարկիր ինքնակենսագրականդ։

💡 Սպասում ենք Քեզ մեր թիմում!

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում