Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-օպերատոր

«ՊԵՆՈՏԵՔՍ» ՍՊԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
31.05.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եթե ունեք գերազանց շփման հմտություններ, նախաձեռնող եք, պատասխանատու, նախընտրում եք ակտիվ և դինամիկ աշխատանքային առօրյա, ապա «Պենոտեքս» ընկերությունը փնտրում է հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Պատվերներների մշակում,
  • Ապրանքանյութական պաշարների հաշվառում 1C ծրագրում,
  • Ապրանքների տվյալների մուտքագրում ծրագիր,
  • Ապրանքանյութական արժեքների օրական շարժի վերահսկում,
  • Բանկային քաղվածքների ձևակերպում,
  • Մանրածախ և մեծածախ վաճառքների ձևակերպում,
  • Դեբիտորական պարտքերի վերահսկում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն (մաթեմատիկայի, տնտեսագիտության, հաշվապահության կամ ֆինանսների ոլորտում),
  • 1C 8.3 ERP, 1C 7.7 ծրագրերի պարտադիր իմացություն,
  • Taxservice համակարգի իմացություն,
  • MS Office փաթեթի իմացություն (մասնավորապես` Excel),
  • Համապատասխան աշխատանքային փորձ՝ նվազագույնը 1տարի,
  • Հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տրամաբանական մտածողություն,
  • Ժամանակի կառավարում,
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն,
  • Թիմային կողմնորոշում,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

  • Կայուն աշխատանք,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
  • Համեղ ընդմիջում,
  • Ծառայողական մեքենա։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալները լրացնել էջի ներքևի հատվածում։

Ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ԹԻՄՈՒՄ:

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Նոր Նորք, Թևոսյան 115/14
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
099662005

«ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին։ Ընկերությունը զբաղվում է փրփրապլաստե դեկորատիվ քիվերի, առաստաղի դեկորների և փրփրապլաստե ձայնաջերմամեկուսիչ թերթերի արտադրությամբ, ինչպես նաև ջրադիսպերսիոն և դեկորատիվ ներկերի, լաքանյութերի, սվաղաներկերի (դեկորատիվ սվաղ), շինարարական քիմիայի արտադրությամբ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։

Ընկերությանն է պատկանում նաև «BELLA CASA» խանութ-սրահների ցանցը։ Ինչպես նաև «ՊԵՆՈՏԵՔՍ» ընկերությունը համարվում է պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչը եվրոպական և ռուսական մի շարք բրենդերի, ինչպիսիք են՝ «ՔՐԻՍՏԻԱՆԱ ՄԱՍԻ, ՊԱՐԱՏՈ», «ՄԱԿՈ», «ՊԱՎԱՆ», «ԲՈԼԴՐԻՆԻ», «ԿՈ.ՄԵ», «ԱՆԶԱ», «ԵՎՐՈ ԴԵԿՈՐ», «ԱՍՊԵԿՏ», «ՍԻԼԿ ՊԼԱՍՏԵՐ», «ԴԵԿՈՄԱՍՏԵՐ», «ՊԵՐՖԵԿՏ ՊԼՅՈՒՍ», «ԴԵ-ԲԱԳԵՏ», «ՎԻՔՍԵՆ», «ՀԵԼԻՈՍ», «ԲԵԼԻՆԿԱ» և ոչ միայն։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում