Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար- օպերատոր/ Կոմերցիոն ղեկավարի օգնական

AREX Co

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
30.05.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

AREX Co Ընկերությունը փնտրում է հաշվետար-օպերատորի մեծածախ վաճառքի ոլորտում:

Կդիտարկվեն այն կոմպետենտ թեկնածուները, ովքեր ունեն աշխատանքային փորձ, հմտորեն տիրապետում են MS Office- ին, ուզում են և պատրաստ են աշխատել համակարգված գործընթացներով, պատրաստ են սովորել:

Պարտականություններ

  • Վաճառքի բաժնից ստացած պատվերների ծրագրային կառավարում, պատվերների ձևավորում,
  • Հարկային հաշիվների դուրս գրում e-invoicing համակարգից,
  • Պատվերներին առնչվող բոլոր փաստաթղթերի խմբավորում,
  • Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում,
  • Համակարգված աշխատանք մենեջերների և առաքիչների հետ,
  • Վաճառքի տվյալների ուսումնասիրություն, տվյալների բազայի վարում, մշակում, մեկնաբանում, համապատասխանության ստուգում և վերլուծություն:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ոլորտային աշխատանքային փորձ,
  • Excel-ի ԼԱՎ իմացություն,
  • Հավաստիանալու համար, որ թեկնածուն ամբողջությամբ կարդացել է աշխատանքի հայտարարության բովանդակությունը, պետք է ինքնակենսագրականը ուղարկելիս հաստիքի անվան կողքին գրել հետևյալ կոդը՝ 777:
  • 1C-ի իմացությունը ցանկալի է, կդիտվի որպես առավելություն,
  • Արագ սովորելու և թիմում աշխատելու հմտություն:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում