Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար-օպերատոր

Արմտորգ ՓԲԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
25.09.2026

Նկարագրություն

«ԱՐՄՏՈՐԳ» ՓԲԸ (ARTFOOD) ընկերությունը հաշվետարի թափուր հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում հաշվապահական գիտելիքներ ունեցող անձանց:

Պարտականություններ

  • Փաստաթղթերի հիման վրա հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում,
  • Պահեստների միջև ապրանքների տեղաշարժման փաստաթղթային վարում,
  • 1 C ծրագրի վարում՝ պատվերների գրանցում, ապրանքների մուտքագրում, դուրս գրում,
  • Անմիջական ղեկավարի կողմից առաջադրված այլ հանձնարարությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Հայերենի և ռուսերենի իմացություն,
  • Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրերի տիրապետում,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Պատասխանատվության զգացում,
  • 1 C և E invoicing ծրագրերի իմացություն,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09։00 - 18։00, շաբաթ (հերթափոխով)։
  • Հասցե՝ ք․ Երևան, Շիրակի 90/2։

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 90/2
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 96 816182

Արտֆուդը՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն սննդի արդյունաբերության ոլորտում Հայաստանի առաջատար ու ամենախոշոր ընկերություններից է։ Ընկերության պատմությունը սկսվում է 1961 թվականից, երբ գործարկվեց սեփական փոքրիկ արտադրությունը։ 10 ՓԱՍՏ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1․ Ավելի քան 60 տարիների փորձառություն: 2․ Հայաստանում բանջարեղենի և մրգի ամենախոշոր մթերող։ 3․ Մոտ 200 անուն ապրանքատեսականի։ 4․ 6 ապրանքանիշեր՝ Արտֆուդ, Ամառէ, Լայք ը շեֆ, Նատուրա, Վիտամիքս և Ջանարատ։ 5․ Արտահանում աշխարհի ավելի քան 23 երկրներ՝ յուրաքանչյուր տարի ավելացնելով արտահանման երկրների թիվը և ծավալները։ 6. 18 հեկտար տարածք։ 7․ Նոր տեխնոլոգիաների կիրառման հետ միասին՝ ժամանակակից սարքավորումներ և հոսքագծեր։ Արտաշատի պահածոների գործարանն իր արտադրությունում օգտագործում է ԵԱՏՄ տարածքում միակը հանդիսացող պոմիդորների վերամշակման «Կավալիերի» իտալական հոսքագիծը։ 8․ Էկոլոգիապես մաքուր հումք։ 9․ 1000+ որակավորված աշխատակիցներ։ 10․ 2000+ մատակարարներ և գործընկերներ։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում