Հաշվետար-օպերատոր (1C իմացությամբ)
ԴԱՎ-ԱՐՄ ՍՊԸ
Նկարագրություն
«Դավ-Արմ» ընկերությունը փնտրում է հաշվետար-օպերատորի 1C-ի իմացությամբ:
Պարտականություններ
- Փաստաթղթերի սահմանված կարգով պահպանում, ձևակերպում և շրջանառության կազմակերպում,
- Վաճառքի մասնագետների ուղղորդում և ապահովում համապատասխան փաստաթղթերով,
- Պահեստային հաշվառման հետ կապված գործառնություններ,
- 1C ծրագրի միջոցով պահեստի քանակագումարային հաշվառում,
- Տնօրենի և ֆինանսիստի այլ հանձնարարականների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1C, MS Օffice, e-Invoicing ծրագրերի իմացություն,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Վերլուծական և գործնական ճկուն մտածելակերպ,
- Բարձր պատասխանատվություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը - ք․Երևան, Հաղթանակ թաղամաս (Մարիաննա գործարանի հարևանությամբ)
ԴԱՎ- ԱՐՄ ՍՊԸ
Ընկերությունը զբաղվում է տնտեսական ապրանքների արտադրությամբ և վաճառքով: