Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար / ներքին պահեստի պատասխանատու

Ալֆա Ինժինիրինգ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 200,000-300,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
11.07.2025

Նկարագրություն

Հրավիրում ենք միանալ մեր թիմին, որը ստեղծում է հետաքրքիր ինժեներական համակարգեր և նախագծեր։ Մեզ մոտ դուք կարող եք դառնալ պրոֆեսիոնալ թիմի մի մասը, որը աշխատում է կարևոր օբյեկտների և ժամանակակից լուծումների վրա։

Մեր գործունեության առանձնահատկություններից ելնելով՝ բաց է հաստիք, որտեղ միավորված են պահեստապետի և հաշվետարի պարտականությունները։ Նախագծային և ինժեներական ուղղվածությամբ մեր ընկերությունում, հաշվի առնելով պահեստային և հաշվառման գործողությունների շատ փոքր ծավալը, նախատեսվում է մեկ աշխատակցի կողմից համատեղ իրականացնել պահեստապետի և հաշվետարի գործառույթները։
Մեր գործունեությունը չի ենթադրում ակտիվ առևտրուր,ինչր հետևանքով հաճախ հաշիվների դուրս գրումը իրականացվում է շաբաթական 1-2 անգամ, իսկ ապրանքի բացթողում օրական 1-2 անգամ։
Այս ձևաչափը թույլ է տալիս միավորել երկու հաստիքները, աշխատակցի համար առանց լրացուցիչ բեռի։

Պարտականություններ

  • Հաշիվ ապրանքագրերի մուտքագում և դուրս գրում,
  • ՀԾ առևտուր ծրագրով ապրանքի շարժի և պարտքերի վերահսկում,
  • Տրամադրված ինֆորմացիայի հիման վրա իրականացված աշխատանքների, մատակարարված ապրանքների հաշվառում,
  • Պահեստի շարժի վերահսկում և դասավորվածություն,
  • Ապրանքների ընդունում պահեստ և բաց թողնում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ՝ պարտադիր,
  • Պարտադիր հմտություններ՝ Հ/Ծ առևտուր կամ ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն,
  • Word/exel-ի հմուտ տիրապետում,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկ․-ուրբաթ՝ 9:00 - 18:00, շաբաթ՝ մինչև 13։00։

Դիտարկվում են միայն արական սեռի թեկնածուները:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Հակոբ Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 11 320320

Ընկերությունը ավելի քան 15 տարի հաջողությամբ գործում է Հայաստանի ողջ տարածքում՝ զբաղվելով շենք շինությունների ինժեներական համակարգերի նախագծմամբ, մոնտաժմամբ և սպասարկմամբ։ Մենք մասնագիտացած ենք էլեկտրամատակարարման, հրդեհային անվտանգության համալիր լուծումների, անվտանգության համալիր լուծումների և մալուխային կառուցվածքային համակարգերի ոլորտներում։

Մեր գործունեության ընթացքում մենք խստորեն պահպանում ենք բոլոր գործող ազգային նորմատիվային փաստաթղթերը, և անհրաժեշտության դեպքում՝ միջազգային ստանդարտները։ Դա մեզ հնարավորություն է տալիս երաշխավորելու իրականացվող նախագծերի անվտանգությունն ու հուսալիությունը։

Ծառայությունների բարձր որակը, փորձը և հուսալիությունը մեզ դարձնում են վստահելի գործընկեր մեր հաճախորդների համար՝ ապահովելով երկարաժամկետ համագործակցություն։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում