Հաշվետար հաշվապահի օգնական 2-րդ հերթափոխ
Սեգա
Նկարագրություն- ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների e-invoicing համակարգով հարկային հաշիվների դուրս գրում
Պարտականություններ
- 1C-8.3.25 առևտրի կառավարման հարթակով վաճառքի ձևակերպում
- 1C-8.3.25 առևտրի կառավարման հարթակով ձևակերպված հարկային հաշիվների արտահանում ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների e-invoicing համակարգ
- ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների e-invoicing համակարգ արտահանված հարկային հաշիվների դուրս գրում
Պահանջներ
- 1C-8.3.25 առևտրի կառավարման հարթակի իմացություն և առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- ՊԵԿ էլեկտրոնային հաշվետվությունների e-invoicing համակարգի գերազանց իմացություն
- Microsoft Office (մասնավորապես Excel) իմացություն
- Աշխատանքի կազմակերպվածություն և պատասխանատվության գիտակցում
- Թիմային միջավայրում աշխատելու կարողություն
- Բարձրագույն կրթությունը տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Վեցօրյա, մասնակի (15։00 – 21։00) զբաղվածություն, մեկ ժամ ընդմիջումով
Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին: Ընկերության հիմնական գործունեությունը համեմունքների, չրերի և ընդեղենի արտադրությունն է , ներմուծումն ու իրացումը: Շնորհիվ մեր արտադրանքի որակի, տարիների փորձի և վաճառքի թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի՝ ուրախությամբ պետք է նշենք, որ մեր ընկերությունն իր գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում զբաղեցնում է առաջատար դիրք: