Հաշվետար-գանձապահ
Էֆ-Լայն Թրեյդինգ ՍՊԸ
Նկարագրություն
Մոտիվացված ես նոր գիտելիքներ ստանալու, մասնագիտական աճ գրանցելու և լավագույն թիմում աշխատելու, ապա կարող ես միանալ մեր թիմին, մենք սպասում ենք քեզ։
Էֆ-Լայն թրեյդինգ ՍՊԸ-ն առաջարկում է թափուր հաստիք՝ Հաշվետար-գանձապահ իր թիմին միանալու համար:
Կարևոր պահանջ՝ աշխատակիցը պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում փոխարինել մինչև 19:00 աշխատող աշխատակցին։
Պարտականություններ
- Իրականացնել դրամական միջոցների ընդունման, հանձնման և պահպանման գործողություններ` պահպանելով սահմանված կանոնները,
- Կատարել կանխիկ և քարտային վճարումների մուտքագրում, ելքագրում
- ՀԴՄ կտրոնի տրամադրում /ՀԴՄ-Ի վերադարձի ձևակերպում,
- Դրամարկղի մնացորդի ստուգում,
- Հեռախոսազանգերի պատասխանում
Պահանջներ
- Կրթություն՝ բարձրագույն
- Համակարգչի իմացություն (MS Office),
- Գրագետ շփվելու և հաղորդակցվելու հմտություն,
- Աշխատանքային փորձը ցանկալի է
- Հաճախորդի հետ շփման ցանկություն և կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը կես դրույք է՝ շաբաթը 3 օր։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ Առաջին հերթափոխ՝ շաբաթը 5 օր, ժամը 10․00-14․40, ամսվա ընթացքում 2 շաբաթ օր 11․00-18․00
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականը (ռեզյումեն) լուսանկարներով ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին
FINE համակարգչային խանութ-սրահը հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը զբաղվում է համակարգչային և գրասենյակային տեխնիկայի, լուսանկարչական սարքավորումների, տպիչների, մոնիտորների, ցանցային սարքավորումների, ծրագրային ապահովման և աքսեսուարների ներմուծմամբ և վաճառքով։
FINE-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների պաշտոնական ներկրողը և ներկայացուցչը Հայաստանում։ Ընկերության գործունեությունն ընդգրկում է ինչպես մանրածախ, այնպես էլ կորպորատիվ վաճառքը՝ առաջարկելով տեխնոլոգիական լուծումներ անհատ օգտատերերի, պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների համար։
Տեսականին ներառում է նոթբուքներ, համակարգիչներ, լուսանկարչական սարքեր, տպիչներ, սկաներներ, մոնիտորներ, պահեստավորման և ցանցային սարքավորումներ, ինչպես նաև տարբեր աքսեսուարներ և ծրագրային ապահովում։