
Հաշվետար-գանձապահ
Հայսելլ
Նկարագրություն
Յունիտեք ընկերությունը աշխատանքի է հրավիրում կենսուրախ և ճշտապահ հաշվետար-օպերատորի։
Պարտականություններ
- Ճշտել հաշիվ-ապրանքագրերը
- Դուրս գրել հաշիվ ապրանքագրեր
- Փոխանցել դուրս գրված հաշիվների համար
- Ֆիքսել առևտրային ծրագորում կատարված վաճառքները
- Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում
Պահանջներ
- բարձրագույն կրթություն
- աշխատանքային փորձը ցանկալի է սակայն ոչ պարտադիր
- անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Աշխատում ենք երկ-ուրբ 10։00 - 19։00 շբթ 11։00 - 17։00
Կիրակի և բոլոր պետական տոները հանգիստ
Աշխատավարձը ըստ հմտությունների, բարձր և վերանայվող
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։