Հաշվետար-դեբիտորական պարտքերի մասնագետ
Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ
Նկարագրություն
Արդեն 14 տարի հայկական շուկայում իր ոլորտի առաջատար SAV Holding-ը շարունակում է զարգանալ՝ ամրապնդելով իր դիրքերը որպես վստահելի և ճանաչված բրենդ։
Սեփական արտադրության և եվրոպական առաջատար բրենդների բացառիկ ներկայացուցչության շնորհիվ մենք ապահովում ենք կայուն աճ և շարունակական հաջողություններ։ Այդ հաջողությունների լավագույն ապացույցը մեր մասնագիտական և անընդհատ ընդլայնվող թիմն է։
Ընկերության զարգացման նոր փուլով պայմանավորված՝ փնտրում ենք Հաշվետար-դեբիտորական պարտքերի մասնագետ՝ ով կմիանա մեր ընկերական և նպատակասլաց թիմին՝ միասին ստեղծելով նոր հաջողություններ։
Պարտականություններ
- Մուտքագրել բանկային քաղվածքները Վաճառքների կառավարում ծրագիր։
- Իրականացնել պարտքերի ճշտումներ հաճախորդների և գործընկեր կազմակերպությունների հետ։
- Իրականացնել փոխադարձ հաշվարկների ստուգումներ և ապահովել համապատասխան ակտերի կազմման ու կնքման գործընթացը։
- Իրականացնել դեբիտորական և ժամկետանց պարտքերի մշտադիտարկում, վերահսկում և հավաքագրման աշխատանքներ։
- Անհրաժեշտության դեպքում կապ հաստատել պարտավորություններ ունեցող հաճախորդների հետ՝ պարտքերի մարման վերաբերյալ։
- Հետևել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի վերադարձին։
- Իրականացնել վաճառքների վերլուծություն և ներկայացնել համապատասխան հաշվետվություններ։
- Պահպանել բարյացակամ և պրոֆեսիոնալ հաղորդակցություն հաճախորդների, գործընկերների և ընկերության աշխատակիցների հետ։
- Կատարել անմիջական ղեկավարի և ընկերության ղեկավարության կողմից տրված այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- «ՀԾ-Վաճառքների Կառավարում» ծրագրի իմացությունը՝ պարտադիր։
- «Tax Service» համակարգի իմացություն։
- MS Office փաթեթի, մասնավորապես՝ Excel և Word ծրագրերի լավ իմացություն։
- Թվերի և մեծածավալ տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
- Վերլուծական մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր ճշգրտություն։
- Հաղորդակցման և բանակցությունների վարման զարգացած հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում, կարգապահություն և արդյունքին միտվածություն։
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Թիմում աշխատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ
- Բժշկական ապահովագրություն
- Սպորտային փաթեթ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Անվճար կայանում
Founded in 2012 in the Republic of Armenia, SAV Holding has quickly become a leader in the manufacturing, import, and export sectors. Our dedicated team and commitment to customer satisfaction have driven our success and growth.
Our Divisions
AAS Industry: Specializes in high-quality thermal paper and self-adhesive labels, serving both local and international markets with reliable and durable products.
SAV Group: Offers a diverse range of household products, including gloves, food packaging films, aluminum containers, and more. We are trusted by major organizations for our quality and reliability.
SAV Medical: Imports top-tier medical goods and equipment, representing renowned brands such as Implant Swiss, Harvard, Neusoft, and Chison. Our extensive product range supports aesthetic, dental, laboratory, and general medical needs.
Evolut Aesthetics: Provides innovative aesthetic treatments, setting new standards in the field of aesthetic medicine with cutting-edge technology and exceptional care.
Our Commitment
At SAV Holding, we prioritize quality, innovation, and customer satisfaction. We continuously strive to enhance our products and services to meet the evolving needs of our customers.
Your Trust Gets Us Going!