Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հաշվետար - Ավագ օպերատոր

Արտ Գլոբալ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
10.10.2026

Նկարագրություն

«ԱՐՏ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվետար-ավագ օպերատոր (Օպերատորների պատասխանատու)։

Պարտականություններ

  • «ՀԾ-Հաշվապահ», «ՀԾ-Առևտուր» և «ՀԾ-Վաճառքների կառավարում» ծրագրերով պատվերների գրանցում և տվյալների վարում,
  • Պահեստների միջև ապրանքների տեղաշարժի փաստաթղթավորում և վերահսկում,
  • Առաքման ուղեկցող փաստաթղթերի պատրաստում,
  • e-Invoicing համակարգով հարկային հաշիվների, բեռնագրերի և ճշգրտող հաշիվների էլեկտրոնային դուրսգրում,
  • Օպերատորների թիմի աշխատանքի կորդինացում և անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտում),
  • «ՀԾ-Հաշվապահ» ծրագրի պարտադիր իմացություն («ՀԾ-Վաճառքների կառավարում» ծրագրի իմացությունը կդիտվի որպես մեծ առավելություն),
  • Համակարգչային գրագիտություն՝ Excel, Word ծրագրեր գերազանց տիրապետում,
  • Թիմում աշխատելու, կազմակերպչական և պատասխանատվության բարձր զգացում,
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ:

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ Երկուշաբթի - Ուրբաթ (09:00 - 18:00), Շաբաթ (09:00 - 15:00),
  • Աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ,
  • Արտ Գլոբալ ընկերությունը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում (Չարբախ)։
Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Շիրակի 47/14
address
Աշխատակիցների քանակ
51-150

Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։

«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր

Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում